Inapptics. Մեր մշակած լուծումն արդեն հասանելի է բոլորին

Inapptics

12:09 | 23.05.17 | Հարցազրույցներ | visibility 37913

Հայկական Inapptics ստարտափի՝ մոբայլ հավելվածների համար արհեստական բանականության վրա մշակած անալիտիկ լուծումն արդեն հասանելի է բոլորին:

Inapptics-ն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը եւ արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության եւ պրոակտիվ հուշումների միջոցով:

Ստարտափն օրեր անց կդառնա նաեւ էստոնական Startup Wise Guys աքսելերատորի շրջանավարտ: Այս եւ այլ թեմաների շուրջ Itel.am-ը զրուցել է Inapptics-ի համահիմնադիր Տիգրան Հակոբյանի հետ:

- Inapptics-ի վերջնական տարբերակն արդեն հասանելի է: Կա՞ն արդյոք ծրագրից օգտվողներ:

- Վերջնական տարբերակը գործարկվել է մոտ 10 օր առաջ, եւ ավելի քան 30 հավելված արդեն օգտագործում է Inapptics-ը: Դա նշանակում է, որ մեր միջոցով մոբայլ հավելվածներ մշակողներն իրենց հավելվածներում վերլուծել են ավելի քան 15 հազ. օգտատիրոջ պահվածք եւ ավելի քան 40 հազ. սեսիա:

-Մի քանի օրից Inapptics-ը կդառնա Startup Wise Guys էստոնական աքսելերատորի շրջանավարտ: Ի՞նչ տվեցին այս 3 ամիսները պրոդուկտի եւ թիմի զարգացման առումով:

- Startup Wise Guy-ում անցկացրած 3 ամիսները շատ կարեւոր էին: Հնարավորություն ունեցանք հանդիպելու բազմաթիվ փորձառու մենթորների հետ, որոնցից շատ բան սովորեցինք պրոդուկտի, վաճառքների եւ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Պրոդուկտի առումով եւս մեծ առաջընթաց ունեցանք, քանի որ վերջապես Inapptics-ը հասանելի դարձրեցինք բոլորի համար եւ ձեռք բերեցինք մեր առաջին հաճախորդներին:

- Հայաստանյան մյուս ստարտափներին խորհուրդ կտա՞ք մասնակցել Startup Wise Guys-ի կամ բալթյան այլ աքսելերատորների ծրագրերին:

-Միանշանակ: Նմանատիպ աքսելերացիոն ծրագրերը, կարելի է ասել, անհրաժեշտություն են ստարտափների (հատկապես՝ հայաստանյան) համար, քանի որ մեր ստարտափ էկոհամակարգը դեռ նոր է զարգանում: Սա փորձ ձեռք բերելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, կապեր հաստատելու եւ որ ամենակարեւորն է` փորձառու մենթորների հետ հանդիպելու շատ լավ հնարավորություն է:  

Ի դեպ, Startup Wise Guys-ն արդեն սկսել է ընդունել հայտեր հաջորդ ծրագրի համար, որը տեղի կունենա Ռիգայում` սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 9-ն է:

-Որո՞նք են Inapptics-ի հետագա քայլերը: Ո՞ր շուկան առաջինը կլինի թիրախում:

-Դեռ երկու շաբաթ ունենք մինչեւ Startup Wise Guys-ի ծրագրի ավարտը: Այս ընթացքում տեղի են ունենալու մի շարք կարեւոր իրադարձություններ: Նախ՝ մայիսի 26-ին տեղի է ունենալու Startup Wise Guys-ի Demo Day-ը, որի ընթացքում ներկայացնելու ենք Inapptics-ը բազմաթիվ ներդրողների: Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումներ ենք ունենալու Ավստրիայում, Լեհաստանում, Լատվիայում եւ Բուլղարիայում:

Շարունակելու ենք թիրախավորել ամերիկյան եւ եվրոպական շուկաները, որտեղից արդեն ունենք օգտատերեր եւ հասկանում ենք նրանց պահանջները:

Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Inapptics-ն այսօր ներառվել է աշխարհահռչակ Product Hunt հարթակում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել մեզ եւ մասնակցություն ունենալ հայկական եւս մեկ հաջողակ ստարտափի կերտման գործին, կարող են Inapptics-ի օգտին քվեարկել այստեղ:

Տիգրան Հակոբյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo