Inapptics-ը մասնակցում է էստոնական Startup Wise Guys աքսելերատորի ծրագրին

Inapptics

Հայկական Inapptics ստարտափը, որն արհեստական բանականության վրա հիմնված անալիտիկ ծրագիր է մշակել մոբայլ հավելվածների համար, այն 11 ստարտափների թվում է, որոնք կմասնակցեն էստոնական Startup Wise Guys աքսելերատորի ծրագրին:

Inapptics-ն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը եւ արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության եւ պրոակտիվ հուշումների միջոցով:

Էստոնական աքսելերացիոն ծրագրին մասնակցության մասին զրուցել ենք Inapptics-ի համահիմնադիր Տիգրան Հակոբյանի հետ:

- Inapptics-ն առաջին հայկական ստարտափն է, որը կմասնակցի Startup Wise Guys աքսելերատորի ծրագրին: Ինչպե՞ս հայտնվեցիք լավագույն տասնյակում:

- Մոտ երկու ամիս առաջ որոշեցինք փնտրել եւ գտնել հարմար աքսելերացիոն ծրագրեր Եվրոպայում ու ԱՄՆ-ում, որոնք մեզ ոչ միայն ներդրումների հարցում կօգնեն, այլեւ կկարողանան աջակցել իրենց փորձով, գիտելիքներով եւ կապերով:

Որոնման ընթացքում պարզ դարձավ, որ մեզ ամենահարմար ծրագիրն առաջարկում է Եվրոպայում հայտնի եւ B2B կատեգորիայում լավագույնը համարվող Startup Wise Guys աքսելերատորը: Հետաքրքրվեցինք այլ ստարտափների հիմնադիրներից, որոնք մասնակցել էին այդ ծրագրին, եւ ստանալով դրական արձագանք` որոշեցինք դիմել: Անցանք ընտրության մի քանի փուլ. նախ ընտրվեցին 25, ապա նոր միայն թոփ 11 ստարտափները:

Ընդհանուր առմամբ դիմել էր 250-ից ավելի թիմ ամբողջ աշխարհից:

- Ի՞նչ եք ակնկալում ստանալ Startup Wise Guys-ի ծրագրից:

- Աքսելերացիոն ծրագիրը մեզ կտրամադրի այն անհրաժեշտ ռեսուրսներն ու փորձը, որոնց շնորհիվ մենք կարող ենք դուրս գալ միջազգային շուկա եւ աճել: Ծրագրի շրջանակում տարբեր թեմատիկ քննարկումները, դասընթացները եւ մենթորների հետ հանդիպումներն անգնահատելի փորձ կլինեն մեզ համար:

Մեր տրամադրության տակ կլինեն նաեւ Startup Wise Guys-ի բոլոր կապերը, որոնց շնորհիվ մենք կկարողանանք վաճառել մեր պրոդուկտը, գտնել նոր գործընկերներ եւ ստանալ նոր ֆինանսավորում:

- Ձեր կարծիքով, որքանո՞վ էստոնական ՏՏ էկոհամակարգը կարող է հետաքրքիր լինել հայաստանյան մյուս ստարտափների համար:

- Մի փոքր ափսոսանքով եւ նաեւ նախանձով պետք է նշեմ, որ էստոնական ՏՏ-ն անհամեմատ ավելի զարգացած է, քան հայկականը: Այնտեղ ամեն ինչ շատ ավելի դինամիկ է, եւ հնարավորությունների պակաս չի զգացվում: Նույնը կարելի է ասել նաեւ մենթորների եւ ներդրողների մասին: Կան բազմաթիվ փորձառու մենթորներ եւ ներդրողներ, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով եւ փորձով, ինչպես նաեւ կատարել ներդրում այն ընկերություններում, որոնց մեջ պոտենցիալ են տեսնում: Իհարկե, էստոնական շուկան փոքր է, ինչպես եւ հայկականը, սակայն դա ունի իր առավելությունները եւ, օրինակ, ստարտափները հենց առաջին օրվանից մտածում են գլոբալ շուկա մուտք գործելու մասին:

Միանշանակ խորհուրդ եմ տալիս հայկական մյուս ստարտափներին ուշադրություն դարձնել էստոնական ՏՏ էկոհամակարգին եւ դիմել այնտեղ գործող աքսելերատորների ծրագրերին:

- Արդեն հայտնի՞ է, թե երբ կգործարկվի Inapptics-ի վերջնական տարբերակը:

- Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ եւ պատրաստվում ենք ամբողջական պրոդուկտը ներկայացնել օգտատերերի դատին ապրիլին:

Տիգրան Հակոբյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo