15:11 | 16.01.17 | Նորություններ | 14396

PicsArt-ը հայտնվել է 2017թ. լավագույն մոբայլ հավելվածների վարկանիշում

Cnet պարբերականը հրապարակել է սեփական վարկածով 2017թ. Android եւ iOS թոփ հավելվածները:

Հայկական PicsArt-ը ներառված է երկու վարկանիշում էլ` «Android-ի համար լավագույն լուսանկարչական հավելված» եւ «iPhone-ի համար լավագույն լուսանկարչական հավելված» անվանակարգերում:

Լավագույն Andorid հավելվածների շարքում են նաեւ WhatsApp-ը, DarkSky-ը, FitBit-ը եւ Spotify-ը:

Լավագույն iOs հավելվածների թվում են DarkSky-ը, FitBit-ը, Spotify-ը, Viber-ը:

PicsArt-ն ունի ավելի քան 80 մլն ամսական ակտիվ օգտատեր: 2016թ. ընկերությունը հայտարարեց DCM Ventures եւ Siguler Guff & Company ընկերություններից $20 մլն-ի ներգրավման մասին: Միջոցներն ընկերությունն ուղղեց Չինաստանի եւ Ճապոնիայի շուկաներում PicsArt-ի զարգացմանը: