2016. հայկական ՏՏ-ն ու խոշոր ներդրումները

11:37 | 26.12.16 | Հոդվածներ | visibility 30265

2016թ. հայկական մի շարք ՏՏ ընկերությունների հաջողվեց մեծաքանակ ներդրումներ ներգրավել արտերկրի վենչուրային հիմնադրամներից եւ անհատ ներդրողներից:

Itel.am-ը ներկայացնում է հայկական այն 4 ընկերությունները, որոնք անցնող տարում $1մլն-ից ավելի ներդրում են ստացել: Ընտրությունը կանգ է առել այն ընկերությունների վրա, որոնք, չնայած արտերկրում գործունեությանը, Հայաստանում գրասենյակ կամ թիմ ունեն:

1.PicsArt - $20 մլն

Ապրիլին PicsArt-ը հայտարարեց DCM Ventures եւ Siguler Guff & Company ընկերություններից $20 մլն-ի ներգրավման մասին: Միջոցներն ընկերությունն ուղղեց Չինաստանի եւ Ճապոնիայի շուկաներում PicsArt-ի զարգացմանը:

Սեպտեմբերին էլ ընկերությունըհայտարարեց ավելի քան 80 մլն ամսական ակտիվ օգտատերի շեմը հատելու մասին եւ այդ առթիվ ներկայացրեց հավելվածի թարմացված iOS տարբերակը:

2. CodeFights - $10 մլն

Նոյեմբերին ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը հայտարարեց $10 մլն ներդրման մասին՝ նշելով, որ ներդրումային Ա ռաունդը ղեկավարել է e.ventures վենչուրային հիմնադրամը։ Ռաունդին մասնակցել են նաեւ SV Angel-ը, Felicis Ventures-ը, A Capital-ը եւ Granatus Ventures-ը։

CodeFights-ը, որն օգնում է ստուգել եւ բարելավել ծրագրավորման մասին գիտելիքները խաղի միջոցով, ներդրումն օգտագործելու է՝ մեծացնելու իր ինժեներական, օպերացիոն եւ վաճառքի թիմերը։

Հատկանշական է, որ ընկերության օգտատերերի թիվը 2015թ. ապրիլին ստացված $2,5 մլն սաղմնային ներդրումից հետո աճել է 10 անգամ։

3. NewsDeeply - $2,5 մլն

Լարա Սեդրակյանի հիմնադրած ստարտափն անցնող տարում եզրափակեց 2015թ. մեկնարկած $2,5 մլն արժողությամբ սաղմնային (seed) ռաունդը: Ներդրողների շարքում են Fresco Capital-ը, Granatus Ventures-ը, HIVE-ը, Omidyar Network-ը:

News Deeply-ն հարթակ է, որտեղ կոնկրետ թեմայի շուրջ հավաքվում է համապարփակ տեղեկատվություն, որն էլ օգտագործվում է խոշոր մեդիա ընկերությունների եւ լրատվամիջոցների կողմից: Itel.am-ի հարցազրույցը Լարա Սեդրակյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

4. SoloLearn - $1,2 մլն

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակ SoloLearn-ը հոկտեմբերին հայտարարեց $1,2 մլն սաղմնային ներդրում ստանալու մասին:

Ներդրումը կատարել էին Սիլիկոնյան հովտում գործող Learn Capital վենչուրային հիմնադրամը, ինչպես նաեւ SoloLearn-ում նախկինում ներդրումներ կատարած անհատներ:

Հարթակն այս պահին ունի շուրջ 10 մլն օգտատեր: Հարթակից սկսել են օգտվել նաեւ մեծ թվով փախստականներ, որոնք ցանկանում են ծրագրավորում սովորել:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo