11:03 | 15.12.16 | Նորություններ | exclusive 41695

Հայկական առաջին սմարթ ժամացույցն արդեն վաճառքում է

Վաճառքում է հայտնվել առաջին հայկական սմարթ ժամացույցը՝ TSD Flex-ը, որը մշակվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից:

Itel.am-ին ընկերությունից տեղեկացրել են, որ սմարթ ժամացույցն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի HD (1.33 մատնաչափ) էկրան: Դիմացի տեսախցիկը 5.0 MP հզորության է, ներքին հիշողությունը՝ 8 ԳԲ, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 512 ՄԲ:

Ժամացույցի մարտկոցը 400 մԱ/ժ է, ունի wifi ցանցին միանալու հնարավորություն, Bluetooth 4.0, 2G եւ 3G ցանց: Չափսը՝ 53.2 x 47 x 15.9 մմ, քաշը՝ 65 գրամ:

TSD Flex-ն առկա է «Դալմա Գարդեն մոլ»-ում եւ «Ռոսիա մոլ»-ում: Արժե 95 հազ. դրամ:

Հիշեցնենք, որ հունիսին վաճառքում հայտնվեցին առաջին հայկական սմարթֆոնները՝ ArmPhone-ները: