12:16 | 25.05.18 | Նորություններ | 5829

Հայտարարվել է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ:

ՊՆ-ում նշել են, որ մրցույթի նպատակը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումն է, դրանց արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետեւյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբերանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ հունիսի 25-ը կարող են գրանցվել այստեղ:

Հարցերի դեպքում կարելի է գրել atmk@mil.am էլհասցեին կամ զանգահարել +374 10 294416 հեռախոսահամարով: