09:27 | 23.05.18 | Նորություններ | 2812

ProductTank-ի World Product Day-ը կնշվի նաեւ Երեւանում

ISTC կենտրոնում այսօր երեկոյան կկայանա «World Product Day, ProductTank, Երեւան» միջոցառումը:

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է դիմել այստեղ:

ProductTank-ը, որն իրենից ներկայացնում է պրոդուկտի մարդկանց՝ մենեջերների, ծրագրավորողների եւ դիզայների գլոբալ հավաքներ, տոնում է իր ստեղծման 8-ամյակը: Դա նշելու նպատակով աշխարհի ավելի քան 90 կետում կազմակերպվում են միջոցառումներ:

Երեւանյան միջոցառման շրջանակում ոլորտի մասնագետների մասնակցությամբ պանելային քննարկում կկայանա, որին կհաջորդի հարց եւ պատասխանը:

ProductTank Երեւանը պրոդուկտ մենեջերներին գաղափարներով եւ փորձով կիսվելու հնարավորություն է տալիս՝ պրոդուկտ դիզայնի, զարգացման եւ մենեջմենթի, բիզնես մոդելավորման եւ այլ թեմաներով: