15:45 | 18.05.18 | Նորություններ | 5046

Կայացել է «Ոզնի 2018» մրցույթի երկրորդ փուլը

Մայիսի 17-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կայացել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:

Անվճար մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, ստուգել սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը։

2010թ. ստեղծված մրցույթին այս տարի մասնակցում էր 6-11-րդ դասարանների 438 աշակերտ՝ Երեւանի 45 եւ ՀՀ մարզերի 116 դպրոցներից, ինչպես նաեւ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից (95 աշակերտ), որոնք աշխատել են «Աղուէս», «Կրիայ» համակարգչային ծրագրով:

Վիճակահանության միջոցով մասնակիցներն ընտրել են իրենց աշխատանքի թեման եւ սահմանված ժամանակի ընթացքում ներկայացրել այն:

Մրցույթի գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ- հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, տեղեկատվական աջակիցը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): Հեղինակ-կազմակերպիչներն են Ռուզան Նիկոյանը եւ Մարիաննա Թովմասյանը: