12:27 | 18.05.18 | Նորություններ | 12741

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կառուցմանը

2017թ. նոյեմբերից մինչ օրս Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) փրկել է 15 գորշ արջ:

Նրանք ապաստան են գտել Երեւանի կենդանաբանական այգու 5 հա տարածք զբաղեցնող ազատավանդակում, իսկ մյուսները՝ տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոն հետագա վերականգնման եւ բուժման նպատակով:

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կառուցման աշխատանքներին շարունակում է աջակցել FPWC-ի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

2018-2019 թթ. ընթացքում նախատեսվում է փրկել եւս 30-40 գորշ արջ՝ նախքան «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում բարեփոխումների փաթեթի վերջնական ընդունումը, որը հնարավորություն կտա ապահովել խնդրի տրամաբանական հանգուցալուծումը։