17:59 | 16.05.18 | Նորություններ | 3554

Նախագահի մոտ քննարկվել են WCIT 2019-ի կազմակերպչական հարցերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին եւ գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2019-ին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Արմեն Սարգսյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից եւ ունի զարգացման մեծ ներուժ:

Իվոն Չունն էլ նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ: