11:29 | 15.05.18 | Նորություններ | 3955

Երեւանում կքննարկվի բլոկչեյնով ընտրությունների անցկացման հնարավորությունը

Մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի Hero House կենտրոնում կկայանա «Ընտրություններ բլոկչեյնի միջոցով» քննարկումը:

Միջոցառման շրջանակում կներկայացվեն բլոկչեյն լուծումները hայաստանյան հաջորդ ընտրությունների ընթացքում օգտագործելու հնարավորությունները:

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է գրանցվել այստեղ:

Քննարկմանը կմասնակցեն կիբերանվտանգության BeSafe ստարտափի գործադիր տնօրեն, Techstars Paris-ի շրջանավարտ Արամ Ջիվանյանը, Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը եւ Concent ստարտափի տեխնոլոգիական ղեկավար, YLedger-ի հիմնադիր անդամ Արամ Քոչարյանը:

YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ եւ վենչուրային հիմնադրամ: Blockchain days-ը YLedger-ի կազմակերպած միջոցառումն է, որի շրջանակում յուրաքանչյուր հինգշաբթի բլոկչեյնին եւ կրիպտոարժույթներին նվիրված միջոցառումներ են ընթանում: