17:40 | 11.05.18 | Նորություններ | 12072

«Լույս»-ը դադարեցնում է ֆինանսական մասնակցությունը FAST-ի աշխատանքներին

«Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը FAST հիմնադրամի հետագա աշխատանքներին։

Այդ մասին ասված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նամակում, որն այսօր ուղարկվել է FAST հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Տեր Մեսրոպ քահանա Արամյանին եւ
Արթուր Ալավերդյանին:

««Ներկայում «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։

Վստահ ենք, որ FAST հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացի եւ նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։

Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար«, - ասված է նամակում: