Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Լիանա Կորկոտյան

Microsoft Armenia

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

HIKEArmenia

Գտնել Հայաստանում նոր արշավային ուղիներ, կապվելտեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

Gugas

Միավորում է տաքսիի եւ քարփուլինգի գործառույթները

Arcnet բլոքչեյն ստարտափը կարիերայի զարգացման համակարգ է մշակել

Հայաստանում ստեղծված Arcnet հարթակը բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա եւ արհեստական բանականության սկզբունքով աշխատող կարիերայի զարգացման համակարգ է:

«Գրեյթ Սոլուշնս» ընկերության ստեղծած ստարտափի թիմը բաղկացած է 14 հոգուց: Համահիմնադիրներն են Վահե Մկրտչյանը, Վազգեն Մանուկյանը եւ Մխիթար Աղաբեկյանը:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի մարքեթինգի ղեկավար Նատալի Ղուկասյանը պատմել է, որ Arcnet-ի թիրախում են ծառայություն մատուցողները, գործատուները, ուսումնական հաստատություններն ու կենտրոնները, ինչպես նաեւ կադրերի հավաքագրմամբ զբաղվող գործակալությունները:

Բազմաֆունկցիոնալ հարթակը ներառում է 3 առանցքային ուղղություն՝ սերտիֆիկացիա (ArcCert), աշխատաշուկա (ArcWork) եւ կադրերի հավաքագրում (ArcRecruit)։

ArcCert-ը համալսարաններին, կրթական հաստատություններին եւ գործատուներին տրամադրում է գործիքներ՝ կեղծիքից պաշտպանված եւ հեշտ վավերացվող դիպլոմներ եւ վկայականներ թողարկելու համար։

ArcWork-ը միջազգային աշխատաշուկա է, որտեղ գործատուներն ու աշխատողները աշխարհի բոլոր անկյուններից հանդիպում ու համագործակցում են միմյանց հետ՝ առանց երրորդ կողմի անհարկի միջամտության եւ դրանից բխող բարձր միջնորդավճարների։


Լուսանկարը՝ Arcnet

Համագործակցության հիմքում ընկած են ArcCert համակարգով վավերացված եւ վստահելի մասնագիտական պրոֆիլները եւ թափանցիկ վարկանիշավորումը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ բլոքչեյն համակարգով իրականացվող պայմանագրային գործարքները, որոնք երաշխավորում են համագործակցության ապահովությունը, արդյունավետությունը եւ անխափան ու ժամանակին վճարումը։

ArcRecruit-ի միջոցով կադրերի հավաքագրման եւ կառավարման մասնագետները, գրանցվելով հարթակում, օգտվում են առաջարկվող մասնագիտական գործիքաշարից եւ իրենց ծառայություններն են մատուցում այն ընկերություններին, որոնք ցանկանում են առավելագույնս կարճ ժամանակահատվածում գտնել իրենց պահանջներին լավագույնս համապատասխանող մասնագետներ։

Անդրադառնալով մրցակիցներին՝ Arcnet-ի մարքեթինգի ղեկավարն առանձնացրել է արտահաստիքային (ֆրիլանս) շուկայի հիմնական երկու հարթակները՝ Upwork-ը եւ Freelancer-ը, ինչպես նաեւ բլոքչեյն տեխնոլոգիաների հիման վրա աշխատող Ethlance-ը, Coinlancer-ը եւ Blocklancer-ը։

Խոսելով իրենց մրցակցային առավելությունների մասին՝ Նատալի Ղուկասյանը նշել է, որ հիմնական ծառայություններից օգտվելու համար գանձվում են նվազագույն միջնորդավճարներ (2-3 տոկոս՝ համեմատած մրցակիցների շատ ավելի բարձր գանձումների հետ)։

Մեկ այլ առավելություն է նաեւ վավերացվող եւ վստահելի պրոֆիլի եւ վարկանիշի ստեղծման հնարավորությունը: Դրանք խթանում են գործատուի եւ ծառայություն մատուցողի միջեւ երկարատեւ հարաբերությունների հաստատումը, մինչդեռ մրցակից հարթակներում, միմյանց գտնելուց հետո, օգտատերերը հաճախ լքում են հարթակները՝ բարձր միջնորդավճարներից խուսափելու համար։

«Arcnet-ը տրամադրում է տարբեր վերլուծական գործիքներ, որոնք հեշտացնում եւ արագացնում են մասնագետների որոնման գործընթացը եւ օգնում են գործատուներին գտնել իրենց պահանջներին համապատասխանող լավագույն մասնագետներին։
Ի տարբերություն բլոքչեյն ոլորտի մրցակիցների, որոնք իրենց գործունեությունը հիմնում են Etherium հարթակի վրա, Arcnet-ն ունի իր սեփական բլոքչեյն հարթակը, որն այն դարձնում է առավել հիմնավոր, վստահելի եւ արտաքին գործոններից անխոցելի»,- նշել է Նատալի Ղուկասյանը:

Առաջիկա 9 ամիսների ընթացքում ընկերությունը պլանավորում է Հայաստանում եւ Վրաստանում գործարկել հարթակի փորձնական տարբերակը, համագործակցել առաջատար համալսարանների եւ խոշոր ընկերությունների հետ: Պլանների թվում են նաեւ փորձնական շուկաներում համալսարանների կողմից հարթակի միջոցով առաջին բլոքչեյն դիպլոմների թողարկումը:

Փորձնական փուլի ավարտին կհաջորդի Arcnet-ի մուտքը ԱՊՀ երկրներ, Եվրոպա եւ ԱՄՆ։

Նարինե Դանեղյան

 

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo