Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mathuk

Մաթեմատիկա սովորեցնող օնլայն համակարգ

Movie Trip

Տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Nooor-ն առաջարկում է ընտրությունները կազմակերպել բլոկչեյնի միջոցով

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը բաց հրապարակում է հասցեավորել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով արդար ու թափանցիկ ընտրությունների լուծում բլոկչեյնի միջոցով:

Հրապարակման մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով վերջին զարգացումները եւ հատկապես կարեւորելով սպասվող ծավալուն աշխատանքները ու որոշումների ճակատագրական լինելը՝ անհրաժեշտ է, որ հետագա գործողությունները իրականացվեն բացարձակ թափանցիկ կերպով եւ հետեւաբար՝զերծ մնալով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերից: Այս գործընթացում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես` բլոկչեյնը:

Բլոկչեյնը բազմաթիվ մասնակիցների միջեւ ապակենտրոնացված եղանակով բաշխված վստահելի տվյալների ռեեստր է, որը թափանցիկ է բոլորի համար եւ ենթակա չէ ձեւափոխման: Սա նշանակում է, որ ռեեստրում առկա տեղեկատվությունը չունի որեւէ տեր, նույնությամբ պահպանվում է ցանցի բոլոր մասնակիցների մոտ, եւ նույնիսկ տվյալը մուտքագրողը հնարավորություն չունի փոփոխելու սեփական գրառումը: Հատկանշական է, որ համակարգի հիմնադիրը նույնպես որեւէ տեխնիկական հնարավորություն չունի միջամտելու համակարգի աշխատանքին եւ տվյալների ամբողջականությանը:

Բլոկչեյնի բացարձակ վստահելիությունը, թափանցիկությունը եւ անվտանգության բարձր մակարդակը թույլ են տալիս կրճատել պրոցեսների ռիսկերը եւ ծախսերը տարբեր ոլորտներում` սկսած տեղեկատվական եւ ֆինանասական տեխնոլոգիաներից, մինչեւ տնտեսության իրական սեկտոր: Այդ պատճառով այն կիրառություն է գտել թե՛ մասնավոր ընկերություններում (օրինակ` խոշորագույն Walmart, Airbus, եւ այլն), եւ թե՛ պետական ծրագրերում, ինչպես օրինակ.

- Վրաստան՝ հողի սեփականության իրավունքների գրանցում բլոկչեյն ռեեստրում,
- Էստոնիա` նույնականացման կառավարման ազգային համակարգ,
- ԱՄՆ Իլլինոյս նահանգ՝ ծննդյան վկայականների գրանցում,
- Դուբայ (ԱՄԷ)՝ ղեկավարությունը ծրագրում է դառնալ աշխարհում առաջին բլոկչեյնի հիմքով աշխատող կառավարությունը մինչեւ 2020թ.,
- Սիերա Լեոնե՝ բլոկչեյնի հիման վրա դիտորդական խումբ նախագահական ընտրություններում:

Իմ համոզմամբ՝ Հայաստանում պետք է սկսել հենց ընտրություններից (բոլոր մակարդակներում՝ խորհրդարանական ընտրություններ, ինքնակառավարման մարմիններ, հասարակական կարծիք): Բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ: Հետագա ինտեգրումները կարող են ընդգրկել հարկային, մաքսային, սոցապ, առողջապահական եւ այլ ոլորտները. հնարավորությունները լայն են: Գնալով այս քայլին՝ Հայաստանը որակապես այլ վստահելիության մակարդակ ձեռք կբերի իր օտարերկրյա գործընկերների աչքերում: Սա արմատապես կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա, կներգրավվեն միջազգային ներդրումներ: Պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել նման համակարգի ներդրմանը»:

Վիգեն Առուշանյանը նշել է, որ հարցերն ու առաջարկները կարելի է ուղղել Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի պաշտոնական էլհասցեին՝ hi@nooor.io:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo