11:17 | 23.04.18 | Նորություններ | 9052

Ալեքսիս Օհանյան. Մտածում եմ հայ քույրերիս եւ եղբայրներիս մասին

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին ընթացող բողոքի ցույցերին:


Facebook-ում նա հրապարակել է լուսանկար՝ 2015թ. ապրիլի 25-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած HIVE Engineering Leadership Summit-ից՝ հետեւյալ գրառումով.

 

«Հիասքանչ տեսարան Երեւան կատարած իմ վերջին այցից, «Թումո»-ի տեխնոլոգիաներով զինված հայ նորարարների սերունդը: Երեք տարի անց, Հայաստանի երիտասարդությունը կազմակերպում է աննախադեպ ծավալների խաղաղ շարժում: Մտածում եմ իմ բոլոր հայ քույրերի եւ եղբայրների մասին, որոնք այնտեղ են: Ապահո՛վ եղեք»:


Ալեքսիս Օհանյանը նաեւ տեղեկացրել է, որ այս ամռանը ծրագրում է Հայաստան այցելել: