12:47 | 22.03.18 | Նորություններ | 17501

Նոր դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ ստարտափների համար

Հայաստանյան ստարտափները կարող են մասնակցել նոր մրցույթի եւ ստանալ €35 000 արժողությամբ դրամաշնորհ:

Մրցույթը կազմակերպում են «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Մինչեւ 9 թիմ կարող է արժանանալ դրամաշնորհի՝ 9-ամսյա ծրագրի իրականացման համար:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 3-ն է:  

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Կարող են դիմել ՏՏ ընկերությունները, այդ թվում՝ ինժեներական ուղղվածության, CleanTech, Biotech, Advanced ICT (AI, Blockchain), որոնք գրանցված են Հայաստանում եւ ի վիճակի են տրամադրել անհրաժեշտ 50% համաֆինանսավորումը: