14:32 | 21.03.18 | Նորություններ | 21562

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Գորիսում ամփոփվել է բնակարանաշինության ծրագիրը արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի 2017 թվականի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Քաղաքում բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկին՝ տանիքի նորոգման եւ բնակարանի ներքին հարդարման աշխատանքները:  

Հանրապետության տարբեր մարզերում, անցած տարվա ընթացքում, լուծվել է 13 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից վեցի աջակցությունն իրականացվել է Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով:

Վեց տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է   Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք:

Այդ ընթացքում, Հայաստանի տասը մարզում միայն բնակարանաշինության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 369 մլն դրամից ավելի ներդրում: