13:05 | 06.03.18 | Նորություններ | 21330

Beeline-ի ղեկավարը պատմել է իր կարիերայի մասին

Երեւանում անցկացվող «Շեֆիլդի համալսարանի օրերի» շրջանակում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը վարպետության դաս է վարել «Դիմավորեք՝ գլխավոր տնօրեն. Ճանապարհ դեպի վերելք» թեմայով։  

Նա պատմել է իր կարիերայի ու հաղթահարված դժվարությունների մասին ։

«Ցանկացած գործում հաջողության հասնելու գաղտնիքը չհիասթափվելն ու սեփական ուժերին հավատալն է, սխալներից դասեր քաղելը։ Ամենահաջողակ գործարարները չեն վախենում սխալներից՝ դրանք համարելով թանկարժեք փորձ, որը բարձրացնում է հաղթանակի հասնելու հավանականությունը։ Բացի այդ, լավ առաջնորդը պետք է ոչ թե կառավարի մարդկանց, այլ ոգեշնչի եւ օրինակ ծառայի նրանց համար», - ասել է Անդրեյ Պյատախինը։