12:46 | 01.03.18 | Նորություններ | 15686

Ucom-ում մեկնարկել է «Գեղեցիկ սմարթֆոններ ամենագեղեցիկներին» ակցիան

Մարտի 1-ից ապրիլի 7-ը Ucom-ի բոլոր վաճառքի եւ սպասարկման սրահներում կանցկացվի «Գեղեցիկ սմարթֆոններ ամենագեղեցիկների» համար ակցիան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փորձարկել Ucom-ի շարժական ցանցի որակը, այդ ժամանակահատվածում հնարավորություն ունեն ձեռք բերելու HD էկրանով, երկու SIM-քարտի եւ 4G+ հնարավորությամբ սմարթֆոններ եւ 6 ամիս շարունակ անվճար ստանալ U!1500 կանխավճարային սակագնային պլանի ներառումները։

Մասնավորապես, Fly Champ սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել 33 500 դրամով, իսկ Xiaomi Redmi 5A սմարթֆոնը՝ 53 900 դրամով։ Գնումը հնարավոր է իրականացնել նաեւ առցանց՝ Ucom-ի ինտերնետային խանութից՝ վճարելով առցանց կամ կանխիկ տարբերակով՝ առաքման ժամանակ։  

«Մեր նոր բաժանորդները 6 ամիս շարունակ անվճար կստանան 1.5 ԳԲ շարժական ինտերնետ, 100 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ։ Ավելին՝ այդ րոպեները սպառելուց հետո անսահմանափակ կզանգեն Ucom-ի շարժական ցանցի ներսում», -ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Առաջարկի շրջանակներում վաճառվող սմարթֆոնների համար գործում է 1 տարվա պաշտոնական երաշխիք, ինչպես նաեւ հավելյալ 1 տարվա անվճար հետերաշխիքային սպասարկում, եթե սմարթֆոնը գնված է Ucom-ի ինտերնետ խանութից։ Սմարթֆոնների քանակը սահմանափակ է։