Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Sololearn

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Mathuk

Մաթեմատիկա սովորեցնող օնլայն համակարգ

Փիթեր Վեստերբակա. ՀՀ ստարտափներին կհետաքրքրի ֆիննական ՏՏ շուկան

2018թ. փետրվարի 8-9-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը հյուրընկալել էր շուրջ 2000 ներկայացուցիչ ամբողջ աշխարհից:
 
Ֆինն ձեռներեց Փիթեր Վեստերբական Angry Birds խաղի ստեղծողներից է, Slush եւ MobileMonday տեխնո միջոցառումների հիմնադիրը: 2011թ. TIME-ի կողմից ներառվել է «Մոլորակի ամենաազդեցիկ 100 մարդկանց» վարկանիշում:
 
«Ֆինլանդիայի Էլոն Մասկ»-ի հաջորդ ծրագիրն ավելի մասշտաբային է. նա նախատեսում է Տալլինը եւ Հելսինկին իրար կապող հսկայական թունել փորել:

Itel.am-ի լրագրողը TechChill-ի շրջանակում զրուցել է Փիթեր Վեստերբակայի հետ:
 
- Սկսենք Angry Birds-ից։  Ինչպե՞ս նման պարզ կոնցեպտով խաղը կարճ ժամանակում նման հաջողության հասավ:
 
-Այդ հաջողությունը մի շարք երեւույթների համադրությունն է, ինչպես օրինակ ֆանտաստիկ կերպարները՝ թռչունների տեսքով: Ֆանտաստիկ է նաեւ բրենդը՝ երբ լսում եք Angry Birds, բառակապակցությունը մեխվում է ձեր գլխում ու ձեզ հարց եք տալիս՝ տեսնես ի՞նչն է թռչուններին զայրացրել:
 
-Եվ իսկապես ի՞նչն է զայրացրել թռչուններին:
 
-Այն, որ խոզերը գողանում են նրանց ձվերը: Շատ պարզ պատմություն է: Մենք դրանով մեծ հաջողություն արձանագրեցինք. դարձանք երբեւէ ամենաարագ աճ ապահոված սպառողական բրենդը: 2016թ. համանուն մուլտֆիլմ նկարահանվեց, որն առաջին հորիզոնականում էր շուրջ 52 երկրում: Այնուհետ հասկացա, որ ճիշտ ժամանակն է թողնեմ, որ թիմը շարունակի անել այն, ինչ անում է, իսկ ինքս սկսեմ ավելի խոշոր նախագծերով զբաղվել։   

 Փիթեր Վեստերբական

Փիթեր Վեստերբական
Լուսանկարը՝ TechChill


- Ձեր հաջորդ նախագիծը վիթխարի ծավալներ ունի՝ Հելսինկի-Տալլին թունելի կառուցումն արժենալու է ավելի քան $15 մլրդ եւ կառուցվելու է մեծ արագությամբ։ Ո՞րն է դրա կարեւորությունը։
 
-Արդեն 1,5 տարի է, ինչ աշխատում եմ թունելի նախագծի վրա:
 
Ֆինլանդիայում տնտեսությունն այսօր աճում է, եւ դա լավ սկիզբ է: Բայց ես ցանկանում եմ, որ մենք ավելի արագ զարգանանք, քան, օրինակ, Չինաստանը: Գտնվելով աշխարհի այս հատվածում՝ Չինաստանը մեզ համար ֆանտաստիկ հնարավորություն է: Բոլոր թռիչքները Եվրոպայից դեպի Չինաստան իրականացվում են Հելսինկիով: Մենք Չինաստանի եւ Ճապոնիայի ամենամոտ հարեւանն ենք Եվրոպայում:

Չինական շատ ընկերություններ իրենց եվրոպական կենտրոնակայանները բացում են հենց Ֆինլանդիայում: Պատճառները մի քանիսին են՝ Հելսինկին իրենց մոտ է, այնտեղ հանգիստ կարող են աշխատել չինարենով, ինչպես նաեւ առկա է տաղանդների գլոբալ ռեզերվ՝ բիզնես վարելու համար: Կարծում եմ, որ հայկական ստարտափների համար էլ հետաքրքիր կլինի գալ եւ միանալ այդ տաղանդներին: Այդպիսով մենք ավելի սերտ կհամագործակցենք տարածաշրջանի հետ:
 
Ամեն տարի Հելսինկիի եւ Տալլինի միջեւ իրականացվում է ավելի քան 10 մլն ճանապարհորդություն եւ այս թիվն 90-ականներից սկսած՝ աճում է: Այնպես որ, համագործակցությունը բավական մեծ ծավալների է: Թունելի գործարկումը միայն կարագացնի այն աճը, որն առանց այդ էլ արդեն ընթացքի մեջ է:
 
Այսօր Ֆինլանդիայում տեսանելի է Ասիայից զբոսաշրջիկների, ներդրումների մասսայական աճ: Ճապոնիան, օրինակ, մեծ ներդրումներ է կատարել Ֆինլանդիայի ռոբոտիկայի ընկերություններում:  
Փիթեր Վեստերբական եւ Նարինե Դանեղյանը

Փիթեր Վեստերբական եւ Նարինե Դանեղյանը
Լուսանկարը՝ TechChill


Թունելի գործարկման վերջնաժամկետը 2024թ. դեկտեմբերն է: Դա մեզ տալիս է 5 տարի ժամանակ՝ շինարարությունն ավարտելու եւ էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար:

- Դուք ՏՏ ոլորտի ամենահայտնի միջոցառումներից մեկի՝ Slush-ի հիմնադիրն եք, որն այս տարի կայանալու է դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում:

- Այո, Slush-ն աշխարհի ամենամասշտաբային ՏՏ միջոցառումներից է: Այն այս տարի ունենալու ավելի քան 100 մասնակից երկիր, շուրջ 6500 կամավոր՝ ավելի քան 60 երկրից: Սա շատ ավելի գլոբալ միջոցառում է, քան Սիլիկոնյան հովտում ցանկացած բան:
 
Հիանալի կլիներ ավելի շատ հայկական ստարտափներ տեսնել Slush-ի ժամանակ:

Մայիսի 30-31-ը եւս մեկ մեծ միջոցառում ունենք Հելսինկիում՝ Arctic 15: Այն անցկացվում է գործարանի տարածքում եւ շուրջ 3000 մասնակից ունի:

Ի դեպ, նշեմ, որ մինչեւ 2020-ն ամբողջ աշխարհից, հնարավոր է նաեւ Հայաստանից 150 000 օտարերկրյա ուսանող գա Ֆինլանդիա, եւս 30 000-ը՝ Էստոնիա: Մեծ թվով օտարերկրյա ուսանողները կօգնեն նոր ստարտափներ հիմնել, իսկ արդեն գոյություն ունեցող ստարտափները կընդլայնեն իրենց աշխատակիցների բազան:
 
- Այդ ուսանողները կրթաթոշակնե՞ր են ստանալու:
 
- Ոչ, նրանք վճարելու են ուսման համար, սակայն կրթությունը Ֆինլանդիայում մյուս երկրների համեմատ էժան է՝ տարեկան $10 000- 20 000: Ինչ վերաբերում է որակին, ապա այն շատ բարձր է, մեր համալսարանների մեծ մասն աշխարհի համալսարանների թոփերում են:
 
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ ֆիննական շուկան պատրաստ է ընդունել արտերկրի ստարտափներին:
 
-Այո, այն սուպեր գլոբալ է: Երբ Rovio-ում աշխատում էի Angry Birds-ի վրա, մեր թիմում ունեինք 47 ազգի ներկայացուցիչներ: Ֆինլանդիան սուպեր գլոբալ տաղանդների ռեզերվ է:  

Երկրում հազարավոր ստարտափներ են գործում՝ եւ սա ընդամենը 5,5 մլն բնակչության դեպքում:
Փիթեր Վեստերբական

Փիթեր Վեստերբական
Լուսանկարը՝ TechChill


Ֆինլանդիան ակտիվորեն ներառված է արհեստական բանականությանը վերաբերող հետազոտություններում արդեն 20 տարի շարունակ: Այսօր մենք այս ոլորտում ունենք մեծ թվով ընկերություններ:

-Ի՞նչ գիտեք հայկական ՏՏ-ի մասին:
 
-Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ: Եթե դեռ չունեք ուղիղ թռիչքներ դեպի Հելսինկի, պետք է աշխատենք այդ հարցը լուծելու ուղղությամբ: Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց շատ կցանկանայի այցելել: Եթե լինեն հետաքրքրվողներ, անպայման կգամ Հայաստան:
 
Այդ նույն պատճառով էլ TechChill-ին եմ մասնակցում՝ ինձ համար կարեւոր է ներսից տեսնել, թե ինչ է կատարվում լոկալ էկոհամակարգերում:

Փիթեր Վեստերբակայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo