Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Sololearn

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը

KitKeys

Հայերեն ստեղնաշար

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Ucom-ն աջակցում է «Ապահով համացանց 2018» ծրագրին

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի եւ մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի եւ թվային տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ եւ ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն:

Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր եւ եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»:

Ծրագիրն իրականացնում են «ՍՏԵՄ կենտրոն» եւ «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունները  Ucom եւ այլ ընկերությունների աջակցությամբ:   

«Ucom-ը՝ որպես Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապն ապահովող ընկերություն այս տարի եւս շեշտում է համացանցը ինքնակրթության եւ ինքնազարգացման նպատակով օգտագործելու կարեւորությունը։ Համացանցում սերտած դասերը կարող են լավ հիմք հանդիսանալ ապագայում խիստ անհրաժեշտ եւ լայն կիրառություն ունեցող նորարարական լուծումների ստեղծման համար»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Փետրվարի 6-ից` մարտի 10-ը Հայաստանի  բոլոր   մարզերի եւ Երեւանի դպրոցների սովորողների  եւ քոլեջների ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, փետրվարի 6-ից` մայիսի 1-ը  «Ապահով համացանց» թեմայով ծնողական ժողովներ,  Երեւանի եւ մարզային մոտ 100  դպրոցներ կներգրավվեն համաեվրոպական eSafety Label ծրագրի մեջ:  

Ծրագրով նախատեսված երկու հանրապետական մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները եւ յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները:

Համացանցի ապահով եւ պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաեւ սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների եւ ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները եւ այլ գործնական քայլերը: «Ապահով համացանց» ծրագիրն այս տարի ավելի կընդլայնվի բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:

Ինչպես նշել է ՍՏԵՄ կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, շատ կարեւոր է, որպեսզի երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձեւավորեն ճիշտ համացանցային կարողություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները,  սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության եւ մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումները իրենց նախընտրած խաղերի, հավելվածների կամ գործիքների վրա:

«Շատ երեխաներ համացանցն օգտագործում վեց տարեկանից: Տասներկու տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում նավարկելու, խաղալու եւ սովորելու համար, հետեւաբար, մինչ այս տարիքը ծնողները պետք է մշտապես մասնակցեն  նրանց համացանցային գործունեությանը: Իսկ ավելի բարձր տարիքում ցանկալի կլիներ նրանց ուղղորդել դեպի միջառարկայական խնդիրների լուծման եւ ստեղծագործական հմտությունների զարգացման համակարգչային ծրագրեր»:

Այդ ծրագրերի ուսուցման մասին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ www.safe.am եւ www.stem.am  կայքերում:

Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:  

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo