Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

A2B transport

Երեւանի տրանսպորտային երթուղիների որոնում

KitKeys

Հայերեն ստեղնաշար

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

Yerevan Events

Մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Repat Start-Up Mentorship ծրագիրն ընդունում է հայտեր

Երեւանում նախօրեին գործարկվել է Repat Start-Up Mentorship ծրագիրը, որի նպատակն է աջակցել այն նորարարներին, որոնք ցանկանում են իրականացնել Հայաստանի զարգացմանն անմիջականորեն նպաստող նոր նախաձեռնություններ։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ունենալ անձնական մենթորի աջակցություն գործունեության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ տրամադրում է մեկամյա բաժանորդագրություն քովորքինգ տարածքում։ Դիմորդը կարող է լրացնել հայտը մինչեւ մարտի 1-ը՝ այստեղ:

Itel.am-ի հետ զրույցում Repat Start-Up ծրագրի համակարգող Տաթեւ Բաբայանը նշել է, որ ծրագիրը որոնում է անհատների, որոնք ներկայում բնակվում են արտերկրում կամ նրանց, ում Հայաստան բնակվելու ժամանակը չի գերազանցում 3 տարին։

Նախապատվություն կստանան այն դիմորդները, որոնք փորձառություն կունենան բիզնես կամ հասարակական նախաձեռնություններում, որոնց գործունեությունը ներառում, բայց չի սահմանափակում զբոսաշրջության, բժշկական ծառայությունների, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հաղորդակցության եւ տեղեկատվության, կրթության, հասարակական նախաձեռնությունների եւ արտադրություն ոլորտները։

«Ընտրված նախաձեռնություններին, իրենց ուղղություններին համապատասխան, կկցվեն մենթորներ: Մենթորների հետ հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամիս: Իսկ ամեն վեց ամիսը մեկ մասնակիցները կներկայացնեն, թե ինչ են արել այդ ժամանակահատվածում: Ծրագրի ավարտին նախաձեռնության արդյունքը կներկայացվի տարբեր ներդրողների: Քանի որ ծրագրի սկիզբն է, դեռ վստահ չենք, թե քանի ստարտափ կընտրենք, ամեն ինչ կախված է ստացված հայտերի քանակից»,- պարզաբանել է Տաթեւ Բաբայանը:  

Ծրագրի մենթորների թվում են Ernst and Young ընկերության գործընկեր Էրիկ Հայրապետյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանը, Digital Factory ընկերության գործադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը, Buran Venture Capital հիմնադրամի գործընկեր Վահան Վարդանյանը, Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում KPMG գործընկեր Վիկտոր Ակուլյանը, ARTEZIANICA Հայաստան ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Օլգա Պարախինան, Ginosi Apartels  ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արեգ Գինոսյանը, Sensyan Club ընկերության գլխավոր տնօրեն Լուսինե Քասարջյանը, Skolkovo բիզնես դպրոցի շրջանավարտների խորհրդի նախագահ Գոռ Նահապետյանը։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo