Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Yerevan Events

Մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց

Facebook-ում ծախսվող օրական ժամանակը կրճատվել է 50 մլն ժամով

Facebook-ի օգտատերերը սկսել են օրական 50 մլն ժամ պակաս անցկացնել ցանցում, ինչը կապված է ընկերության՝ որոշ ալգորիթմներ փոփոխելու որոշման հետ:

Այս մասին տեղեկացրել է Մարկ Ցուկերբերգը՝ ամփոփելով 2017թ. 4-րդ եռամսյակի արդյունքները՝ ընդգծելով, որ ալգորիթմներ փոխելու որոշումը միայն դրական հետեւանքներ կունենա երկարաժամկետ հեռանկարում:

«2017թ. մեզ համար հզոր, բայց միաժամանակ բարդ տարի էր: 2018-ին մենք ամեն ինչ անելու ենք, որ Facebook-ը չլինի միայն ժամանցի հարթակ, այլ նպաստի մարդկանց եւ հասարակության դրական փոփոխությանը: Սրան հասնելու համար մենք խրախուսելու ենք իմաստալից կապերը՝ կոնտենտի պասիվ յուրացման փոխարեն»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

Նրա խոսքով՝ սա կնպաստի մարդկանց միջեւ շփման ակտիվացմանը՝ պասիվ կոնտենտ սպառելու փոխարեն:

«2017թ. 4-րդ եռամսյակում փոփոխություններից հետո մենք սկսել ենք ցուցադրել ավելի քիչ վիրուսային տեսանյութեր նորությունների ժապավենում, որպեսզի վստահ լինենք, որ օգտատերերի՝ սոցցանցում անցկացրած ժամանակն օգտակար է:  Ընդհանուր առմամբ, փոփոխությունները հանգեցրել են նրան, որ Facebook-ում ծախսվող օրական ժամանակը կրճատվել է 50 մլն ժամով»,- հայտարարել է Մարկ Ցուկերբերգը:

Ամեն օր Facebook է մուտք գործում 1,4 մլրդ օգտատեր, ինչը տարեկան 14% աճ է ենթադրում: Recode պարբերականի փոխանցմամբ՝ սա վերջին երկու տարիների ընթացքում սոցցանցի ամենօրյա լսարանի աճի ամենացածր ցուցանիշն է:

2017թ. դեկտեմբերի 31-ին Facebook-ի ամսական ակտիվ օգտագործողների թիվը կազմել է 2,1 մլրդ:

Սոցցանցի մյուս ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo