10:45 | 02.02.18 | Նորություններ | 11783

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Armenia Startup Academy-ն սկսել է ընդունել գարնանը մեկնարկող աքսելերացիոն ծրագրի մասնակցության հայտեր:

Startup Academy-ն հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:

Ծրագիրը կմեկնարկի փետրվարի 19-ին:

Հարկավոր է դիմել այստեղ մինչեւ փետրվարի 6-ը:

Հիշեցնենք, որ Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը կկայանա փետրվարի 3-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դրա շրջանակում իրենց նախագծերը կներկայացնի 12 թիմ:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրը Եվրոպական Միություն  EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: