17:59 | 31.01.18 | Նորություններ | 19232

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքում հասանելի են ծածկույթի եւ ծառայությունների մասին տեղեկությունները

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ապրիլի 2-ի որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են ընկերության շարժական կապի ծածկույթով ապահովված եւ ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը:

Հրապարակված է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթով ապահովված բնակավայրերում կիրառվող համապատասխան տեխնոլոգիաների ու մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: