Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Global Game Jam Armenia 2018 խաղերի հաքաթոնին 11 թիմ է մասնակցել

Հունվարի 28-ին Երեւանում ամփոփվել է Global Game Jam Armenia 2018 խաղերի հաքաթոնը, որը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ:

Noor Games-ի, ԻՏՁՄ-ի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած 48-ժամանոց հաքաթոնին մասնակցել է 11 թիմ:


Լուսանկարը՝ Լուսանկարը՝ Նառա Գրիգորյանի


Itel.am-ի հետ զրույցում հաքաթոնի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանը նշել է, որ անցած տարվա համեմատ կրկնակի ավելացել է մասնակիցների թիվը՝ շուրջ 65 հոգի:

«Հաքաթոնի ավարտին ներկայացվել են խաղերի նախատիպերը: Հուսով ենք, որ որոշ թիմեր կշարունակեն իրենց գաղափարների զարգացումը եւ խաղերը վերջնական տեսքի կբերեն: Այս տարվա առանձնահատկություններից էր այն, որ թիմերի հետ աշխատում էին 15 մենթորներ: Թիմերը նրանցից խորհուրդներ են ստացել խաղերի լսարանը հասկանալու, գրավիչ էլեմենտներ ստեղծելու եւ շատ այլ հարցերում: Մենթորները նպաստում էին նրան, որ ոչ միայն 48 ժամերը արդյունավետ անցնեն, այլեւ հետագայում պոտենցիալ ունեցող խաղերը ուղղորդվեն դեպի շուկա»,- պատմել է Նարեկ Աղեկյանը:
Նարեկ Աղեկյանը

Նարեկ Աղեկյանը
Լուսանկարը՝ Լուսանկարը՝ Նառա Գրիգորյանի


Որպես մեծ ներուժ ունեցող խաղ նա առանձնացրել է Salvos board խաղը:

«Խաղը պատրաստ էր արդեն հաքաթոնի առաջին օրը: Յուրահատուկ գաղափար ուներ:  Թիմի անդամներից երկուսը հաքաթոնին նաեւ անցած տարի էին մասնակցել: Թիմը, ընդհանուր առմամբ, 6 հոգուց է բաղկացած: Ուսանողներ են, որոնց մի մասն արդեն աշխատում է»,- նշել է Նարեկ Աղեկյանը:  


Լուսանկարը՝ Լուսանկարը՝ Նառա Գրիգորյանի


Հիշեցնենք, որ Global Game Jam Armenia 2017-ին մասնակցում էր 5 թիմ (30 մասնակից):

Global Game Jam Armenia-ն միջազգային Global Game Jam հաքաթոնի հայաստանյան միջոցառումն է: 2017թ. ազգային հաքաթոններ են անցկացվել 95 երկրում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo