Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Sololearn

Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Mathuk

Մաթեմատիկա սովորեցնող օնլայն համակարգ

Արմեն Մարտիրոսյան. ՏՏ-ն ու քաղաքականությունը պետք է իրարից հեռու մնան

Արմեն Մարտիրոսյանը 2011թ. ԱՄՆ-ում հիմնադրել է BluIP ընկերությունը, որը ամպային համակարգերում ձայնային տեխնոլոգիաների մեծածախ մատակարար է: Ընկերությունը 2016-ի վերջից գրասենյակ ունի նաեւ Հայաստանում:

Հայաստանյան ՏՏ մարտահրավերներն ու հեռանկարներն առանձնացրել ենք Արմեն Մարտիրոսյանի օգնությամբ:

- Հայաստանից ԱՄՆ եք տեղափոխվել 1987թ. եւ այդ ընթացքում աշխատել տարբեր ընկերություններում: Ինչպե՞ս վերականգնեցինք կապը Հայաստանի հետ:

- 2016թ. Hive-ը Հայաստանից խումբ էր բերել ԱՄՆ: Ընկերս՝ Ալ Եսայանը, առաջարկեց իր հետ միասին ներկա լինել ստարտափների փիչինգին եւ խորհուրդներ տալ նրանց: Մոտ մեկ շաբաթ անցկացրի խմբի հետ, եղանք Բերքլիի համալսարանում: Դա ինձ թույլ տվեց հասկանալ, որ տաղանդի մակարդակը, որ կա Հայաստանում, հսկայական է, պարզապես պետք է աջակցել, որ այն դրսեւորվի:

- Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Ձեր ընկերությունը գրասենյակ ունի Հայաստանում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

- ԱՄՆ-ում շուրջ 70 աշխատակից ունենք: Ծառայություններ ենք տրամադրում շուրջ 20 խոշոր գործընկերոջ, այդ թվում՝ «Մարիոթ»-ին, «Հիլթոն»-ին, Netflix-ին եւ այլ հայտնի բրենդների:


Լուսանկարը՝ BluIP


2016թ. հունիսից սկսած՝ համարյա յուրաքանչյուր ամիս այցելում եմ Հայաստան: Այստեղ հանդիպել եմ մեծ թվով տաղանդավոր անհատների:

Հայաստանում 2016թ. դեկտեմբերին գրասենյակ բացեցինք, որը մշակում է պրոդուկտ ԱՄՆ-ում աշխատող ընկերության համար: Այս պահին շուրջ 30 աշխատող ունենք: Կան նաեւ մի շարք թափուր աշխատատեղեր, փնտրում ենք լավ մասնագետների:

- Ո՞րն է այն բանաձեւը, որը կօգնի հայաստանյան ՏՏ-ին մոտ ապագայում գլոբալ խաղացող դառնալ:

- Տարիներ առաջ BluIP-ի նման ընկերություն բացեցի Հնդկաստանում: Կարող եմ ասել, որ 2002թ. այն իրավիճակը, որն առկա էր Հնդկաստանում, շատ նման է նրան, ինչը հիմա կատարվում է Հայաստանում՝ ՏՏ-ի զարգացման առումով:

Լավագույն բանաձեւը, որ կօգնի ցանկացած ստարտափի, այն գիտակցությունն է, իրենք ամեն ինչ չէ, որ գիտեն: Իսկ հայկական մենթալիտետի մաս է հավատացած լինել, որ ամեն ինչ գիտես:

Պետք է բաց լինել նոր գաղափարների համար եւ հասկանալ, որ ամեն օր նոր բան ես սովորում: Հնդկաստանը հատկանշական աճ արձանագրեց, քանի որ երբեք չեն ասում «ոչ»: Սա իր հերթին նպաստեց ստագնացիային՝ վերջին երեք տարիների ընթացքում: Դա կապված էր այն բանի հետ, որ տեխնոլոգիաները շատ արագ էին զարգանում, եւ պետությունը չէր հասցնում այդ զարգացման հետեւից: Դրա փոխարեն Հնդկաստանում զարգացավ բիզնես գործընթացների ավտոմատացումը, աութսորսինգը, այնուամենայնիվ, տեխնոլոգիական առումով այնտեղ լճացում է նկատվում:

Միաժամանակ, Հայաստանում աճի մեծ հնարավորություններ կան, քանի որ առկա է տաղանդ: Մենք քննադատող ենք, կարողանում ենք ասել «ոչ», բանավիճում ենք:

- Հայաստանն ունի տեխնոլոգիաներ, սակայն չի կարողանում վաճառել դրանք: Համամի՞տ եք:

- Այո, հայկական ստարտափները էքսպերիմենտների կարիք ունեն բիզնեսի զարգացման եւ մարքեթինգի ուղղություններում: Սա մեծ բացթողում է ոլորտում:

Մեծ մարտահրավեր է նաեւ գործընկերներ գտնելը: Կարեւոր է գտնել մեկին, որը բիզնես մտածողություն ունի եւ միաժամանակ կարող է ինժեներին օգնել:

- Գուցե դա՞ է պատճառը, որ հայկական շատ ստարտափների մարքեթինգային թիմերն ԱՄՆ-ում են:
 
- Այո, հենց այդպես է: Բայց շարունակել Հայաստանում զարգանալ եւ գործընկերների բերել երկիր, կօգնի ուղղել այդ իրավիճակը: Դա է պատճառը, որ ես արդեն երկու տարի է՝ աջակցում եմ հայաստանյան ստարտափներին:

Ստարտափ սկսելը բարդ է: Դու տալիս ես ամեն ինչ, եւ չգիտես՝ վերջում հաջողություն կլինի, թե ոչ:

Հայաստանում շատ են նվիրված անհատները, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Նրանք պատրաստ են ամեն քայլի՝ հաջողության հասնելու համար: Դա կիրք է, դրայվ է: 10-ից ավելի ստարտափների մենթոր եմ, եւ հաճախ այդ ընկերություններին դիտարկում ենք ներդրումներ կատարելու տեսանկյունից եւս:

Կարող եմ վստահեցնել, որ կան մի շարք հայկական ստարտափներ, որոնք լուծում են խնդիրներ, որոնց մասին ամերիկյան ընկերություններն անգամ չեն մտածել:

- Արդեն մեկ տարի է՝ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահն է: Որքա՞նով է նա կարողացել այդ ժամանակահատվածում ազդեցություն գործել ամերիկյան ՏՏ ոլորտի վրա:

- Կարծում եմ՝ Թրամփն ընդհանրապես ազդեցություն չի ունեցել ոլորտի վրա: Ամերիկյան ՏՏ ոլորտը շատ խելացի է, որպեսզի թույլ տա իշխանություններին ազդել իր վրա:

Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին: Շատ հազվադեպ կտեսնես, որ քաղաքական գործիչները ակտիվ մասնակցություն ունենան ՏՏ ոլորտում: Եթե մի բան չես կարող կառավարել, էլ ինչու ջանքեր գործադրես փորձելու համար:

Որքան ՏՏ-ն եւ քաղաքականությունը իրարից հեռու մնան, այնքան ոլորտը մեծ հաջողություններ կգրանցի: Միակ բանը, որ քաղաքականությունը կարող է անել, նպաստելն է, որ հայաստանյան ստարտափներն ավելի հեշտությամբ բիզնես սկսեն:

- Ձեր ընկերությունը հիմնելու առաջին տարիներին ի՞նչ հիմնական սխալներ եք գործել:

- Դրանք չափազանց շատ էին: Առաջինը՝ հենց սկսում ես քեզ հարմար զգալ քո դերում, այդ դերը դառնում է խոցելի: Պատճառն այն է, որ սկսում ես ուշադրություն չդարձնել բոլոր դետալներին: Միշտ պետք է մարտահրավերներ դնել եւ հաղթահարել դրանք: Պատճառը, որ մենք հաջողեցինք ամերիկյան շուկայում, այն է, որ ամեն ինչ այլ ձեւով էինք անում, տարբերվող էինք:

Մեկ այլ պարտադիր բան է կիրքը, ոգեւորվածությունը: Մոսկվան մեկ գիշերում չի կառուցվել: Lyft-ի հիմնադիրներից մեկը երեք տարի է անցկացրել բազմոցին քնելով եւ ֆասթ ֆուդ ուտելով: Մեկ օրվա հաջողությունը պահանջում է տարիների աշխատանք:

Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, հատկապես հիմա, այնքան շատ բան է կատարվում: Կենտրոնացե՛ք սեփական ստարտափների վրա, թույլ մի՛ տվեք, որ ուրիշները ձեզ թելադրեն, թե ինչը կարող է աշխատել, ինչը՝ ոչ: Եթե իսկապես հավատում եք ձեր տեսլականին, ձեր պրոդուկտի ապագային, ապա գնացե՛ք ու իրականացրե՛ք այն, բայց նաեւ բա՛ց եղեք՝ լսելու կարծիքներ:

Հայերը հիանալի պրոդուկտ ստեղծողներ են, մտածողներ: Եթե դա տեղափոխվի նաեւ ՏՏ ոլորտ, ապա շատ կարճ ժամանակում ՏՏ ոլորտում արդեն գլոբալ առումով մեծ ազդեցություն կունենանք:

Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

***

Գրքեր, որոնք խորհուրդ է տալիս կարդալ BluIP ընկերության հիմնադիրը

The Hard Thing About Hard Things - Բեն Հորովից
The Power of Habit - Չարլզ Դուհիգ

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo