09:50 | 18.12.17 | Նորություններ | 19809

Beeline-ը գործարկում է ակցիա Neo Max եւ Quatro բաժանորդների համար

Beeline-ը գործարկում է ամանորյա ակցիա Neo Max եւ Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար։

Ամանորյա առաջարկի շրջանակում 2017 թ․ դեկտեմբերի 15-ից մինչեւ 2018 հունվարի 15-ը ներառյալ Neo Max-ի եւ Quatro-ի բաժանորդների համար անվճար միացվելու են տվյալ փաթեթների շրջանակում հասանելի բոլոր հեռուստաալիքները։

Ըստ այդմ՝ բոլոր Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներին հասանելի կլինեն 134 հեռուստաալիքներ, իսկ Neo Max-ի բաժանորդները՝ փաթեթում ներառված 20 ալիքների փոխարեն կկարողանան դիտել 100 հեռուստաալիք։

«Նոր տարին նվերներ մատուցելու շրջան է, եւ մենք չենք դադարում անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ Դրանցից մեկն էլ Neo Max եւ Quatro փաթեթների բաժանորդների համար է։ Ամանորյա տոների շրջանում նրանք կստանան հեռուստաալիքների ավելի լայն ընտրություն եւ կկարողանան վայելել բարձրորակ հեռուստատեսություն Beeline-ից։ Վստահ եմ, որ այս փոքրիկ անակնկալը մեր բաժանորդներին կնվիրի սիրելի հաղորդումներ ընտանիքով դիտելու հաճույքը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ակցիան վերաբերելու է ինչպես գործող բաժանորդներին, այնպես էլ նրանց, ովքեր կմիանան Neo Max եւ Quatro ծառայությունների փաթեթներին մինչեւ դեկտեմբերի 31-ը։