Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Shadowmatic

Երեւակայությունը զարգացնող 3D փազլային խաղ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

Zangi

Անվճար HD տեսազանգեր,չաթ

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Yerevan Events

Մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց

Beeline-ը հաճախորդներին կառաջարկի պրեմիում հեռախոսահամարներ

Հայաստանում Beeline-ը գործարկել է bid.beeline.am հարթակը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գնել պրեմիում կարգի համարներ, որոնք նախկինում անհասանելի էին վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կամ առցանց պատվերների համար։

Ընտրել եւ գնել նման հեռախոսահամար հնարավոր կլինի մինչեւ դեկտեմբերի 19-ը եւ միայն  bid.beeline.am հարթակում։ Կայքում ներկայացված է լինելու 72 եզակի հեռախոսահամար։

Համարները հնարավոր կլինի գնել երկու տարբերակով՝ 30 օրվա ընթացքում ֆիքսված գնով պատվիրել bid.beeline.am կայքից, կամ սպասել այդ ժամկետի ավարտին եւ մասնակցել աճուրդի, որը կմեկնարկի 2017թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին։  

Աճուրդի ժամանակ բոլոր ազատ հեռախոսահամարների գները կիջնեն, սակայն յուրաքանչյուր հեռախոսահամարի վերջնական գինը կձեւավորվի աճուրդի ընթացքում՝ կախված մասնակիցների առաջարկներից։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ին։

«Մենք որոշել ենք  մշակել առանձին առցանց հարթակ, որպեսզի մեր հաճախորդները կարողանան պարզ, հարմար եւ թափանցիկ ճանապարհով գնել պրեմիում համարներ։ Աճուրդին մասնակցել եւ համար գնել հնարավոր կլինի ցանկացած սարքի միջոցով եւ ցանկացած վայրից, գլխավորը  համացանցի հասանելիությունն է։ Սա մեր գլոբալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է բաժանորդների սպասարկման թվային ուղիների զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձեւակերպման համար Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նշված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo