13:05 | 19.07.17 | Նորություններ | 28657

Beeline-ի աջակցությամբ անցկացվել է PR 2-րդ մրցանակաբաշխությունը

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին հայտարարել է Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:

«Beeline-ը կարեւորում է ինչպես հանրային կապերի, այնպես էլ հանրային կապերի մասնագետների դերը երկրի զարգացման գործընթացում։ Հրապարակային եւ թափանցիկ գործելաոճի շնորհիվ թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցը կարող է վստահություն ձեռք բերել, հաղորդակցական ուղիների կառավարում ապահովել, հասարակության կողմից տրված ազդակները վերլուծել եւ ձեւավորել համապատասխան միջավայր: Յուրաքանչյուր կառույցի համար կարեւոր է իր հեղինակությունը, եւ գրագետ PR-ի պարագայում հաջողությունն ապահովված է»,- իր ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներն են`Տարվա մամուլի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայան, Տարվա PR իրադարձություն՝ Հռոմի պապի այցը Հայաստան, Տարվա իմիջային PR՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես, Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, Տարվա քաղաքական գործիչ՝ ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան, Տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայկական բրենդ՝ Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշ, Տարվա նորարարական PR՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն, Տարվա Հայաստանի բարեկամ՝ ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր եւ այլն:

Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի են արժանացել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ հանրային կապերի արժեւորման եւ գրագետ հաղորդակցման տեխնոլոգիանների կիրառման համար եւ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակային եւ գրագետ աշխատանքի համար:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը: