Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Երեւանում անցկացվել է Outthink University Startup Culture միջոցառումը

Հուլիսի 14-ին IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) նախաձեռնությամբ կայացել է ISTC Outthink University Startup Culture միջոցառումը:

Ներկայացվել է ԵՊՀ եւ ISTC «Տվյալների գիտությունը բիզնեսում» համատեղ մագիստրոսական նոր ծրագիրը, որը կմեկնարկի 2017թ. սեպտեմբերին: Այն կգործի ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, կտեւի 1 տարի 6 ամիս եւ բաց կլինի բոլոր ուսանողների համար՝ անկախ բուհից:  

Դասընթացների մեծ մասը կանցկացվի ISTC կենտրոնում եւ հիմնված կլինի IBM ակադեմիական նախաձեռնության կրթական ռեսուրսների վրա՝ ներառելով ծրագրավորման հատուկ դասեր (Python ծրագրավորում, մեքենայական ուսուցում, մեծ տվյալների վերլուծություն եւ այլn): Բոլոր դասավանդող դասախոսները կանցնեն համապատասխան վերաորակավորման դասընթացներ:

ISTC բիզնեսի զարգացման մենեջեր Արեգ Գեւորգյանը խոսել է համալսարաններում նորարարության եւ ձեռներեցության մշակույթի մասին, ներկայացրել կենտրոնի ստարտափ աքսելերացիոն մոդելը եւ ուսանողական ծրագրերի բնութագիրը:

ISTC Outthink University Startup Culture-ի ընթացքում կայացել է նաեւ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները ստացել են իրենց ավարտական վկայականները:  Ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էր ստացել 30 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից:
 
4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների՝ 2 հիմնական ուղղությամբ․

•    Բիզնես (թվային մարքեթինգ եւ անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, բիզնես վերլուծություն եւ վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ձեռնարկատիրություն, Ֆինանսական վերլուծություն եւ IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում եւ IBM BPM):

•    Տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python եւ բջջային հավելվածների ծրագրավորում, կիբերանվտանգություն, աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, մեքենայական ուսուցում, հավելվածների ծրագրավորում IBM Watson եւ IBM Bluemix միջավայրում):

Այնուհետ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, որոնք աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

Նախագծերի շարքում են Joby հավելվածը, որն առանց ինքնակենսագրական տվյալների (CV) առկայության՝ կօգնի հեշտ եւ արագ գտնել աշխատանք, որը կհամապատասխանի մարդկանց հմտություններին, M.In.D թիմի կողմից լրացված իրականության հիման վրա ստեղծված Spots խաղը, որի միջոցով կարելի է քաղաքում զբոսնելիս լուծել տարբեր վիկտորինաներ, MeNew ինովացիոն մենյու հավելվածը, որը թույլ է տալիս ֆիլտրել մենյուն՝ ըստ նախասիրությունների եւ Easy Parking-ը, որի միջոցով հնարավոր է շատ արագ գտնել կայանատեղի եւ անվտանգ կայանել մեքենան՝ խնայելով ձեր ժամանակը:

Ավարտական ծրագրերի ներկայացումից հետո ձեռներեց եւ ռազմավարական խորհրդատու Չուս Լոզանոն ներկայացրել է միջազգային փորձը՝ ստարտափ մշակույթի ձեւավորման եւ էկոհամակարգի զարգացման տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում Business Angel ցանց ստեղծելուն եւ դրա հետ կապված հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաեւ YSU Startup Challenge Summer 2017-ը, որի նպատակն է օգնել ուսանողական թիմերին` իրականություն դարձնել իրենց գաղափարներն ու նախագծերը: Մրցույթը նախատեսված է միայն ԵՊՀ ուսանողների համար:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo