Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Dhole

Խաղի միջոցով սովորել համաստեղությունների անունները

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

Mathuk

Մաթեմատիկա սովորեցնող օնլայն համակարգ

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Հայտնի են օգտատերերին «ամենավատ պաշտպանող» ՏՏ ընկերությունները

Electronic Frontier Foundation (EFF) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա Who Has Your Back? զեկույցը, որտեղ գնահատել է խոշոր ՏՏ ընկերությունների պատրաստվածությունը՝ օգտատերերի տվյալները պաշտպանելու հարցում:

Զեկույցում ներկայացված 26 ընկերությունից առավելագույն 5 աստղ է ստացել միայն 9 ընկերություն՝ Adobe, Credo, Dropbox, Lyft, Pinterest, Sonic, Uber, Wickr եւ WordPress:

Օգտատերերի ամենավատ պաշտպանությունն իրականացնում են WhatsApp-ը, Twitter-ը, Amazon-ը եւ Airbnb-ն:

Զեկույցի համաձայն՝ ամերիկյան հեռահաղորդակցության օպերատորներ Verizon-ը, AT&T-ն, T-Mobile-ը եւ Comcast-ը գրեթե չեն պաշտպանում իշխանություններից օգտատերերի տվյալները:

5 աստղից 4 են ստացել Apple-ը, Google-ը, Facebook-ը եւ Microsoft-ը:

Թվային իրավունքների պաշտպանությունը գնահատվում է մի քանի բաղադրիչով՝ այդ թվում՝ ընկերությունն արդյոք հետեւո՞ւմ է իր ոլորտում ընդունված լավագույն պրակտիկային, տեղեկացնո՞ւմ է իշխանությունների կողմից ստացվող տեղեկատվական հարցումների փաստերի մասին, խոստանո՞ւմ է երրորդ կողմին չտրամադրել անձնական տվյալներ, ընդդիմանո՞ւմ է NSL հարցումներին, որոնք ԱՄՆ հատուկ ծառայություններին թույլ են տալիս առանց դատական գործընթացի հասանելիություն ստանալ անհրաժեշտ տեղեկատվությանը:

Նշենք, որ ձեր տվյալների գաղտնիությունը համացանցում ստուգել հնարավոր է «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տվյալների բազայում, որը պարունակում է 2,05 մլրդ գաղտնաբառ: 

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo