Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Եվս չորս երկրում կբացվեն Հայաստանի ՏՏ ներկայացուցչություններ

Armenian Science & Technology Center (ASTC) ծրագրի շրջանակում մինչեւ աշուն Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ կբացվեն Մեքսիկայում, Ռուսաստանում, Իրանում եւ Իսպանիայում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ ՏՀՏ ներկայացուցչություններ արդեն գործում են ԱՄՆ-ում, Բելգիայում, Բոլիվիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության միջեւ փետրվարի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ նշել է, որ Հայաստանում մասնագետներ գտնելու խնդիր ունեն՝ համապատասխան լեզվի, տնտեսագիտության, մարքեթինգի իմացությամբ, որոնք պատրաստ կլինեն աշխատել արտերկրում գտնվող ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներում:

«Մենք այսօր ունենք որոշակի խումբ՝ մոտ 60 հոգի, որոնց հետ արդեն 4-րդ ամիսն է շաբաթական 2-3 անգամ աշխատում ենք: Եվ դեռեւս չունենք այն 17-20 թեկնածուները, որոնք պատրաստ կլինեն դրսում աշխատել: Այդ իսկ պատճառով արդեն գործող 5 ներկայացուցչություններում աշխատելու համար վարձել ենք տեղացիների»,- նշել է Վահան Շաքարյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ օրերս հուշագիր կստորագրվի իտալական IDS Corporation-ի հետ՝ Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիա հիմնելու նպատակով:  

«Այս օրերին Հայաստանում են IDS Corporation-ի ներկայացուցիչները, որոնք նպատակ ունեն Հայաստանում ստեղծել գիտահետազոտական լաբորատորիա: Մոտ օրերս կվերջացնենք պայմանագրի իրավաբանական մասը, որին կհաջորդի պայմանագրի ստորագրումը»,- տեղեկացրել է Վահան Շաքարյանը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo