Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

B՛COMM հավելվածը կօգնի լուծել Եղեգնաձորի խնդիրները

Վերջերս գործարկված B՛COMM մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս Եղեգնաձորի երիտասարդներին անանուն կերպով մատնանշել իրենց հուզող խնդիրները եւ առաջարկել լուծումներ:

Հավելվածը հասանելի է Google Play-ում։

Երիտասարդական նախաձեռնության անդամներն են ծրագրավորողներ Վազգեն Բարֆյանը, Զարուհի Հակոբյանը եւ երիտասարդական հետազոտող Հերմինե Կարապետյանը, որոնք Եղեգնաձորում աշխատում են ավագանու անդամ Նարինե Գրիգորյանի եւ ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանի հետ։

Itel.am-ի հետ զրույցում Հերմինե Կարապետյանը պատմել է, որ ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների միջոցով համայնքային քննարկումներ նախաձեռնելու գաղափարը, երբ համայնքային որոշումների կայացմանը մասնակցելը համատեղվում է B՛COMM սրճարանում ժամանցը կազմակերպելու հետ:  

«Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս անանուն կերպով նշել Եղեգնաձորի առաջանային խնդիրները, քվեարկության միջոցով որոշել դրանց առաջնայնությունը, ինչպես նաեւ նշել լուծման գաղափարներ եւ  վերահսկել  դրանց վերաբերյալ արձագանքները ավագանու  նիստերից  հետո»,- նշել է Հերմինե Կարապետյանը:  


Լուսանկարը՝ B՛COMM


Նրա խոսքով՝ ավագանու նիստերից առաջ B՛COMM սրճարանում կկազմակերպվեն բարձրացված խնդիրներից մեկի շուրջ քննարկումներ, որը երիտասարդների ժամանցը կազմակերպելուց բացի, կօգնի բարձրացնել ավագանու գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ կրելով ավագանու գործունեության մասին իրազեկող բնույթ։

«Հավելվածի շարունակական կիրառումը կապահովվի միջոցառումների կազմակերպմամբ, երիտասարդների եւ ավագանու անդամներից առնվազն մեկի հետ համագործակցությամբ՝ ավագանու ինստիտուտի հանդեպ բնակչության վստահությունը բարձրացնելու համար։ Եղեգնաձորում ծրագրի համակարգողին կից ձեւավորվել է երիտասարդների խումբ, որը զբաղվելու է քվեարկության արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներով»,- հավելել է Հերմինե Կարապետյանը:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դեմո» սոցիալական նորարարության լաբի շրջանակում, որի նպատակն է մշակել լուծումներ քաղաքացիների արդյունավետ մասնակցությունը խթանելու համար։

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo