Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Գլոբալ կիբերանվտանգության վարկանիշում ՀՀ ցածր դիրքը եւ պատճառները

International Telecommunication Union-ը հրապարակել է 2017թ. Գլոբալ կիբերանվտանգության վարկանիշը (Global Cybersecurity Index), որում Հայաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը (0.196 միավորով):

Վարկանիշի նպատակն է չափել կիբերանվտանգության նկատմամբ երկրների հանձնառությունը: Յուրաքանչյուր պետության զարգացումը հետազոտվել է 5 ուղղությամբ՝ իրավական միջոցառումներ, տեխնիկական միջոցառումներ, կազմակերպչական միջոցառումներ, ներուժի ստեղծում եւ համագործակցություն:

Հայաստանը 96 այլ երկրների հետ «Նախաձեռնող» երկրների խմբում է՝ երկրներ, որոնք սկսում են կիբերանվտանգության ոլորտում հանձնառություններ իրականացնել:

Հայաստանին շրջապատում են Մոզամբիկը, Բութանը, Լիխտեյնշտեյնը, Զիմբաբվեն եւ Սենտ Վինսենթ եւ Գրենադինները:
 
Վարկանիշի առաջատարը Սինգապուրն է, որին հաջորդում են ԱՄՆ-ն, Մալազիան, Օմանը եւ Էստոնիան: Վրաստանն 8-րդն է, Ռուսաստանը՝ 10-րդը, Բելառուսը 39-րդը, Ադրբեջանը՝ 48-րդը, Ուկրաինան 59-րդը:  

Գլոբալ վարկանիշում Հայաստանի նման ցածր դիրքը՝ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, պայմանավորված է նրանով, որ կիբերանվտանգությունը հանրապետությունում ինքնահոսի վիճակում է:

«Վարկանիշում ցածր դիրքը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը չունի ազգային մակարդակով կիբերանվտանգության համակարգող մարմին՝ ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր։ Բացառությամբ ԱԱԾ-ի, որը պաշտպանում է պետական հատվածի մի մասը, եւ Կենտրոնական բանկի, որն ինչ-որ առումով է համակարգում է բանկային ոլորտը, չկան ճյուղային հաստատություններ։ Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ապա այստեղ էլ օրենսդրական դաշտը դեռ նորմալ կարգավորված չէ։ Ընդհանուր առմամբ, մինչեւ հիմա Հայաստանը չունի հայեցակարգ, ինչը նշանակում է, որ կիբերանվտանգությունը պարզապես ինքնահոսի վիճակում է։ Եթե դրան ավելացնենք այն, որ հանրային իրազեկում եւ կրթություն չկա, հանգում ենք նրան, որ մեր երկրում դեռ գործում է հետեւյալ օրենքը՝ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Սամվել Մարտիրոսյանը:

Նշենք, որ ամիսներ առաջ Itel.am-ի հետ զրույցում Microsoft-ի՝ Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լորան Սիգնորետը մտահոգություն էր հայտնել Հայաստանում ցանցահենության բարձր մակարդակի կապակցությամբ:

«Հայաստանում ինձ մի փոքր մտահոգում է այն, որ ցանցահենության մակարդակը 86% է, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Այս խնդիրները լուծելու համար հարկավոր է պետական եւ մասնավոր հատվածների (կորպորոցիաներ, ստարտափներ) միջեւ համագործակցության հաստատում»,- ընդգծել էր նա՝ կոչ անելով օրենսդիրներին «չվախենալ «վատ  տղաներին» հետապնդելուց, իսկ կրթությունը եւ պատժելիությունը դարձնել լավ սովորություն»:  

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo