17:08 | 17.06.17 | Նորություններ | 3983

Սերժ Սարգսյանն այցելել է PicsArt-ի գրասենյակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է PicsArt ընկերության գրասենյակ:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին եւ նպատակներին, որոնցից PicsArt-ում կարեւորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը, հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: