16:26 | 06.06.17 | Նորություններ | 3957

Կողբում «Թումո»-ի հիմնարկեքն է կատարվել

Տավուշի մարզի Կողբ համայնքում այսօր տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ՝ «Թումո Կողբ» կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից եւ շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «Թումո»-ի հիմնական կրթական ծրագիրը:

Նախատեսվում է նաեւ կենտրոնում անցկացնել «Թումո»-ի եւ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «Թումո-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարեւանությամբ գտնվող զորամասի զինվորներին։

«Թումո Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «Թումո Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը:

Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ: