14:04 | 06.06.17 | Նորություններ | 17976

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է Maxplus առաջարկը

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ներկայացրել է նոր՝ MaxPlus առաջարկը, որի շնորհիվ ընկերության բաժանորդները, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, կստանան հավելյալ ծառայություններ մատչելի պայմաններով։

MaxPlus առաջարկի շրջանակում վճարելով 500 դրամ՝ բաժանորդները կկարողանան օգտվել 5000 դրամ արժողությամբ բովանդակությունից՝

-    2,5 անգամ ավելի արագ ինտերնետից,
-    Մինչեւ 30 հավելյալ հեռուստաալիքներից (այդ թվում՝ Кинопремьера, Матч! Футбол 2 HD, РЕН ТВ, RU.TV, Карусель, այլ),
-    Անսահմանափակ թվով սերիալներ դիտելու հնարավորությունից Սմարթ հեռուստատեսության «Ֆիլմադարան» ենթաբաժնից։

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: