Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Wakie

Զրուցել անծանոթի հետ, ստանալ հուզող հարցերի պատասխաններ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Apple-ի նորույթները՝ մեկ վայրում

Apple ընկերությունը նախօրեին Սան Խոսեում մեկնարկած WWDC-ի (Worldwide Developers Conference) շրջանակում ներկայացրել է մի շարք նորույթներ:

Itel.am-ն առանձնացրել է Apple-ի գլխավոր նորությունները:

iMac Pro

Ընկերության փոխտնօրեն Ջոն Թերնուսի խոսքով՝ iMac Pro-ն Mac համակարգիչներից ամենահզորն է եւ իր շարքում՝ ամենաթարմը: Նորույթը հասանելի կլինի դեկտեմբերից եւ կարժենա $4999: Մոդելի գույնը՝ մուգ մոխրագույն:


Լուսանկարը՝ Apple


Նոր iMac

Նոր iMac-ն ունի լայնածավալ օպերացիոն հիշողություն՝ 32 ԳԲ՝ 21,5-դյույմանոց տարբերակի համար ($1099)  եւ 64 ԳԲ՝ 27-դյույմանոց տարբերակի համար ($1799):  Վաճառքը կմեկնարկի այս տարի:  


Լուսանկարը՝ Apple


iPad Pro պլանշետ

Նորագույն մոդելն ունի 10.5 դյույմ անկյունագիծ, իսկ գլխավոր տեսախցիկը 12 մեգապիքսել է: Մոդելը կունենա 4K որակի վիդեո հնարավորություն, իսկ նորացված պրոցեսորի շնորհիվ արտադրողականությունը կավելանա 30%-ով:


Լուսանկարը՝ Apple


iPad Pro-ի գինը կսկսի $649-ից (64 ԳԲ հիշողություն): ԱՄՆ-ում վաճառքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:

iOS 11

Նոր օպերացիոն համակարգն աչքի է ընկնում կառավարման նոր պանելով եւ լրացված իրականության (AR) գործառույթով:

iPhone եւ iPad օգտագործողների համար iOS 11-ը հասանելի կդառնա աշնանը: Դրանով կաշխատեն iPhone 5s եւ ավելի թարմ մոդելները, iPad Air եւ iPad Pro բոլոր մոդելները,  iPad 5-ը, iPad mini 2 եւ ավելի թարմ տարբերակները, ինչպես նաեւ iPod touch 6-ը:


Լուսանկարը՝ Apple


App Store-ը կունենա նոր դիզայն, եւ կազմված կլինի մի քանի բաժնից՝ «Այսօր», «Խաղեր», «Հավելվածներ»:

Խաղեր մշակողները ARKit հարթակի միջոցով կկարողանան ավելացնել լրացված իրականության տարրեր՝ տարբեր հավելվածներում: Դա հնարավոր կլինի անել Unity, Unreal Engine եւ Scenekit շարժիչների միջոցով: Apple-ում նշել են, որ ARKit-ը iOS-ը կդարձնեի աշխարհի խոշորագույն AR հարթակը:

iOS 11-ում հասանելի կլինի նաեւ կենտրոնացված ֆայլային մենեջմենթ իրականացնող Files հավելվածը, որը կաշխատի ոչ միայն iCloud, այլեւ Google Drive Dropbox պահոցների համար:

HomePod սմարթ դինամիկ

Խելացի ձայնային ուժեղացուցիչը միանում է ինտերնետին, արձագանքում ձայնին եւ իրականացնում տարբեր հարցումներ՝ երաժշտություն նվագելուց մինչեւ կենցաղային տեխնիկայի միացում եւ ինտերնետ գնումներ: Այն կինտեգրվի Apple-ի ծառայություններին, ինչպես նաեւ Siri օգնականին: Գինը՝ $349:


Լուսանկարը՝ Apple


Վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում: Մնացած երկրներում այն հասանելի կդառնա հաջորդ տարի:

Apple Pay-ում դրամական փոխանցումների հնարավորություն

Գումար ուղարկել հնարավոր կլինի iMessage-ի միջոցով: Փոխանցված գումարը կկուտակվի օգտատիրոջ վիրտուալ քարտի վրա:

Այն հասանելի կլինի iOS 11 օպերացիոն համակարգում:  

Business Chat

Նոր հարթակը հնարավորություն կտա բիզնեսներին փոխգործակցել հաճախորդների հետ, ապահովել փոխադարձ կապ: Safari-ի, Maps-ի, Spotlight-ի եւ Siri-ի միջոցով օգտատերերը հնարավորություն կստանան կապ հաստատել այս կամ այն բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Հարթակը հասանելի կլինի iPhone-ի, iPad-ի եւ Apple Watch-ի համար:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo