12:50 | 18.05.17 | Նորություններ | 3289

Գործարկվել է BabyHOME ուսուցողական հարթակը

Գործարկվել է BabyHOME ուսուցողական հարթակը՝ նախատեսված 2-9 տարեկան երեխաների համար:

Հարթակում ներկայացված են խաղեր, հեքիաթներ, պատմություններ, մուլտֆիլմեր, մանկական երգեր, գրքեր, նկարներ: Հարթակը նաեւ հնարավորություն է տալիս սովորել հայոց այբուբենը, ինչպես նաեւ անգլերեն:

«BabyHOME-ի խաղերը, հոլովակները եւ մյուս բոլոր նյութերը չեն պարունակում ագրեսիա, դաժանություն, տխրություն կամ այլ բացասական զգացումներ առաջացնող տեսարաններ։ Դրանք նաեւ նախապես ուսումնասիրվել են մանկական հոգեբանների կողմից, հետեւաբար միանգամայն անվտանգ են եւ նպաստում են երեխայի զարգացմանը»,- նշել են հարթակի մշակողները: