16:20 | 12.05.17 | Նորություններ | 3709

ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 9-10-ը

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:  

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի խոշորագույն միջոցառումներից է: Նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ՏՀՏ ներդրմանը:

Այս տարի բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են՝

-    Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ եւ բրենդի հաստատում,
-    ՏՏ ներդրումային համակարգ,
-    Վերականգնվող էներգիա եւ բնապահպանություն,
-    Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ,
-    Պետական գնումներ. խնդիրներ եւ լուծումներ,
-    Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ,
-    ՏՏ եւ Տուրիզմ: