Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

A2B transport

Երեւանի տրանսպորտային երթուղիների որոնում

Dhole

Խաղի միջոցով սովորել համաստեղությունների անունները

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել ADC ընկերության ակտիվները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) հայտարարում է ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները ձեռք բերելու մասին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բաց աճուրդին մասնակցելու միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայում գործող նույն պայմաններով, ինչպես նաեւ կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը եւ կապահովի որակի շարունակական բարելավում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ADC ընկերության ակտիվները ձեռք բերելու որոշումը պայմանավորված է հեռահաղորդակցության սեփական ցանցի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ, ինչը դրական է անդրադառնալու նաեւ ընկերության բջջային ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների որակի վրա»,- ասված է հաղորդագրությունում:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo