16:19 | 05.05.17 | Նորություններ | 3518

«Մերգելյան»-ում քննարկվել են ստարտափի հիմնադրման հետ կապված հարցեր

Մայիսի 4-ին «Մերգելյան» ակումբում կայացել է «Բիզնեսի/ստարտափի պլանավորում եւ ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանում եւ արտասահմանում բիզնես հիմնելու գաղտնիքներին:

Քննարկումը կազմակերպել էր New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամը:

Idram-ի հիմնադիր եւ Global.am-ի տնօրեն Գեւորգ Պողոսյանը, The Crowdfunding Formula-ի հիմնադիր Նարեկ Վարդանյանը, Lime Tech ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Սաֆարյանը եւ GG laboratories-ի հիմնադիր տնօրեն Խաչատուր Գրիգորյանը պատմել են իրենց ընկերությունների ստեղծման պատմությունները,  անդրադարձել մարտահրավերներին եւ նպատակներին:

Քննարկումը վարել է NTEF-ի հիմնադիր, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը: