13:15 | 21.04.17 | Նորություններ | 14808

«Ռոստելեկոմ»-ն աջակցել է Նոր Խարբերդի մանկատան այգու բարեկարգմանը

Ապրիլի 20-ին «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան անձնակազմը Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության՝ «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրել է բարեկարգման աշխատանքներ։

Աշխատանքներին մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի, «ՍՕԱՐ» Հայաստանի եւ մանկատան աշխատակիցները։

Կողմերի ջանքերով մաքրվել եւ ներկվել են տարածքի փայտյա եւ երկաթյա ծածկույթները, իսկ նրանց տրամադրած նյութերով հետագայում կմշակվեն ու կերեսապատվեն տարածքի լողավազաններն ու այլ տարածքները։