10:33 | 19.04.17 | Նորություններ | 3925

AR/VR Club Armenia-ի հերթական հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին

Ապրիլի 20-ին՝ ժամը 19:00-ին, ISTC-ի կենտրոնում կկայանա AR/VR Club Armenia-ի երրորդ հանդիպումը՝ լրացված (Augmented Reality) եւ վիրտուալ (Virtual Reality) իրականությամբ հետաքրքրվողների համար:

Միջոցառման կազմակերպիչներն են Arloօpa, Locator ընկերություններն ու Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):

Միջոցառման օրակարգում են «Ինչպես վիրտուալ իրականացութուն ստեղծել դրոնների օգնությամբ» եւ «Լրացված իրականություն բոլորի համար» թեմաները:

AR / VR Club Armenia-ն Augmented Reality եւ Virtual Reality տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրվող մարդկանց ոչ ֆորմալ ակումբ է, որի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ եւ Հայաստանը դարձնել AR/VR-ի լուծումներ առաջարկող առաջատար երկրներից մեկը։

Միջոցառման մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը կամ գաղափարները, փորձել գտնել հնարավոր համախոհներ՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար։

Կազմակերպիչները կոչ են անում հանդիպման մասնակիցներին իրենց հետ բերել AR/VR սարքեր՝ ներկաներին ցուցադրելու համար: