14:30 | 18.04.17 | Նորություններ | 13717

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է «Արվեստը բոլորի համար» ծրագիրը

«Ռոստելեկոմ»-ի եւ Ռուսական արվեստի թանգարանի համատեղ՝ «Արվեստը բոլորի համար» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին թանգարան են այցելել «Նագաշյան մանուկների տուն» խնամքի կենտրոնի երեխաները։

Երեխաների համար անցկացվել են «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» եւ «Կռահիր նկարը» ծրագրերը։

«Ռոստելեկոմ»-ում հիշեցրել են, որ «Արվեստը բոլորի համար» ծրագիրը մեկնարկել է 2016թ. վերջին: Նախագծի շրջանակում կրթական ծրագրեր են իրականացվում խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։  

Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, եւ ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։