17:12 | 14.04.17 | Նորություններ | 14429

Beeline-ը պարգեւատրել է «Երեխաների խոսքի ուժը» մրցույթի հաղթողներին

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը մրցանակներ են հանձնել «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին։

Պատվոգրերի եւ նվերների հանձման արարողությունը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքում:

«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները՝ զարգացնել երեխաների եւ պատանիների ստեղծագործ ու քննադատական մտածողությունը:

Ծրագիրն իրականացվում է Արարատի, Վայոց  Ձորի եւ Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջեւան եւ Դիլիջան համայնքներում։

«Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը եւ պետության վաղվա քաղաքացին։ Beeline-ի համար, հատկապես կարեւոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: