Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

A2B transport

Երեւանի տրանսպորտային երթուղիների որոնում

Dhole

Խաղի միջոցով սովորել համաստեղությունների անունները

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

KitKeys

Հայերեն ստեղնաշար

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

Y Combinator-ի ծրագրին մասնակցող հայկական ստարտափը կկիսվի փորձով

ԱՄՆ-ում գործող հայկական ստարտափ Collectly-ն, որը կորպորատիվ օգտատերերի համար մեքենայական ուսուցման լուծմամբ (machine learning) պարտքերի կառավարման համակարգ է, մասնակցում է ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի`Y Combinator-ի ծրագրին:

Այս կապակցությամբ Collectly-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեւոն Բրուտյանը Itel.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ցանկանում է արեւմտյան ՏՏ փորձով կիսվել հայկական ստարտափների հետ՝ Y Combinator-ի շրջանակում գոյություն ունեցող Open Office Hours ձեւաչափի ոճով:
 
Open Office Hours նախաձեռնությունը Y Combinator-ում գործում է 2015-ից: Այն հնարավորություն է զարգացող երկրների ՏՏ համայնքների ներկայացուցիչների համար՝ կապ հաստատել եւ արժեքավոր խորհուրդներ լսել Y Combinator-ի գործընկերներից կամ աքսելերացիոն ծրագրի մասնակիցներից՝ դեմ առ դեմ կամ Skype-ով, կախված աշխարհագրական դիրքից:  


Լուսանկարը՝ Collectly


Open Office Hours-ին մասնակցությունն անվճար է: Հայաստանյան ստարտափ համայնքի ներկայացուցիչները կարող են գրանցվել այստեղ:

«Ես իսկապես հավատում եմ «համայնքին ետ վերադարձնելու» կոնցեպտին եւ որոշեցի պարզել՝ Հայաստանում տեղակայված ստարտափները ցանկություն կամ կարիք ունե՞ն նման ոճի զրույցներ ունենալ ինձ հետ: Իմ նպատակն աշխարհի լավագույն ձեռներեցների տեսլականը հայկական ստարտափների շրջանում տարածելն է՝ օգնելով նրանց հաղթել այս «պատերազմում»: Որպես հիմնադիր՝ ես հասկանում եմ, թե որքան դժվար է այս ոլորտում առաջ գնալ»,- նշել է Լեւոն Բրուտյանը:

Y Combinator-ի գործընկեր Ադորա Չունգի հետ Itel.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo