Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Melon Splash

Փրկել փոքրիկ կենդանիներին

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

gg

Ավտոմեքենա պատվիրելու օնլայն համակարգ

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

FlatClub-ի հիմնադիր. Հայաստանում գտանք տաղանդ եւ մշակույթ

Լոնդոնում եւ Երեւանում տեղակայված Benivo-ն (նախկինում՝ FlatClub) աջակցում է ընկերություններին՝ նոր աշխատակիցների վերաբնակեցման (relocation) հարցում: Ընկերությունը մասնավորապես, խորհրդատվություն է տրամադրում տվյալ աշխատակցի համար նոր քաղաքում կացության մատչելի վայր գտնելու, բանկային հաշիվ բացելու, բժշկի մոտ այցելելու եւ շատ այլ հարցերի դեպքում:

Benivo-ն, որի հաճախորդների թվում են Google-ը, Microsoft-ը, Bloomberg-ը, Vodafone-ը եւ Apple-ը, ունի շուրջ 70 աշխատակից: Ընկերությունը վերջերս $10 մլն ներդրում է ստացել PBJ Capital ամերիկյան վենչուրային հիմնադրամից: Մյուս ներդրողների թվում են Granatus Ventures-ը, Millhouse-ը (որը կառավարում է Ռոման Աբրամովիչի ներդրումները) եւ Altair-ը:

Itel.am-ը զրուցել է Benivo-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նիցան Յուդանի հետ:

-Դուք ծնվել եք Իսրայելում, բնակվում եք Լոնդոնում եւ բիզնես եք հիմնել Հայաստանում: Ինչո՞ւ:

- Յոթ տարի առաջ ես տեղափոխվեցի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոնի բիզնես դպրոցում MBA կոչում ստանալու նպատակով: Ընկերությունը Լոնդոնում է հիմնվել, սակայն շուրջ 2 ու կես տարի առաջ որոշեցինք, որ այլեւս չենք ցանկանում աութսորս աշխատակիցներ պահել, եւ եկել է սեփական թիմ հավաքելու ժամանակը:

Դա մեզ համար կարեւոր որոշում էր, որը չէինք կարող կյանքի կոչել Լոնդոնում, քանի որ մասնագետներն այնտեղ քիչ էին: Փնտրում էինք նոր վայր եւ 4 տարբերակ ունեինք՝ Չինաստան, Իսրայել, Ուկրաինա եւ Հայաստան: Այս երկրներից յուրաքանչյուրում 20-30 մարդու հետ հարցազրույց արեցինք, եւ Հայաստանում գտանք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր՝ տաղանդ եւ մշակույթ:

Որոշեցինք փորձել եւ առաջին հայ աշխատակցին վերցրինք: Աշխատանքի առաջին մի քանի շաբաթներից հետո նա իրեն շատ ավելի լավ էր դրսեւորում, քան մյուս երկրների մեր գործընկերները: Դա ոչ միայն այն պատճառով էր, որ նա լավ կոդ էր գրում, այլեւ լավ էր հասկանում բիզնեսից, եւ նրա առաջարկած լուծումներն այդ տրամաբանության մեջ էին:  

Հենց այդպես կայացվեց Հայաստանում գրասենյակ բացելու ռազմավարական որոշումը:

Ընկերությունում ներդրում կատարեց Granatus Ventures-ը: Այսօր Երեւանում մենք ունենք ավելի քան 20 աշխատակից: Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ նրանց թիվը կգերազանցի 40-ը:

- Ի՞նչ սխալներ էիք թույլ տալիս զարգացման նախնական շրջանում:

- Ես շատ սխալներ եմ գործել, սակայն կարծում եմ, որ դա սովորելու միակ տարբերակն է: Մենք սխալվել ենք, որ ավելի արագ չենք զարգացել, չենք եղել ավելի ռեալիստ: Սխալվել ենք, երբ որոշել ենք միաժամանակ մի քանի բան անել, ինչը շատ բարդ է: Այդ իսկ պատճառով որոշեցինք փակել անհատ հաճախորդների վրա հիմնված բիզնես ուղղությունը, եւ աշխատել միայն B2B (Business to business) ուղղությամբ:

2017-ը մեզ համար շատ կարեւոր տարի է: Պատրաստվում ենք «ագրեսիվ աճ» արձանագրել: Այժմ հասանելի ենք աշխարհի ավելի քան 100 կետում, սակայն ակնկալում ենք այդ թիվը տարեվերջին հասցնել 150-ի:



- Ավելի քան երկու տարի է, ինչ ծանոթ եք հայաստանյան ՏՏ ոլորտին: Ի՞նչ է պետք անել՝ ավելի զարգացած էկոհամակարգ ունենալու համար:

- Երբ երկու տարի առաջ եկա Հայաստան եւ փնտրում էի համատեղ աշխատելու վայրեր (Coworking space), այդպիսիք գրեթե չկային: Այսօր արդեն նման վայրերը բազմաթիվ են, ինչը հիանալի է: Կարծում եմ՝ էկոհամակարգին մեծ զարգացում կհաղորդի, եթե ավելանա բիզնես հրեշտակների թիվը, որոնք ներդրում կանեն վաղ փուլում գտնվող ստարտափներում: Սա թույլ կտա ունենալ ավելի շատ ընկերություններ, որոնք կհասնեն վենչուրային ներդրումների փուլին:
 
Երբ նոր էի տեղափոխվել Մեծ Բրիտանիա, այնտեղ այնքան էլ շատ ստարտափներ չկային: Այժմ դրանց թիվը կտրուկ ավելացել է: Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց այն մարդկանց, որոնք ստարտափում ներդրում են կատարում: Այնպես որ, նրանք իրենց ներդրած գումարի 70%-ը կարող են հետ ստանալ հարկային արտոնությունների տեսքով: Այս քայլը նպաստեց ներդրումների աճին:  

- Շատ ստարտափներ իրենց հիմնական խնդիրների շարքում նշում են մարքեթինգը: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

- Մարքեթինգն ու վաճառքները, ամենայն հավանականությամբ, ամենակարեւորն են, եւ միայն տեխնոլոգիական լուծում մշակելը բավարար չէ: Հնարավոր է, որ ձեզ թվում է, որ լավ լուծում եք մշակել, սակայն եթե չգտնեք հաճախորդներ, որոնք այդ լուծման համար պատրաստ կլինեն վճարել, ապա դուք չեք ապացուցի, որ դա լավ լուծում է:  

Բավական ջանքեր են պահանջվում հաջողության հասնելու ճանապարհին, եւ կարեւոր է հասկանալ, որ ձախողելը նորմալ երեւույթ է: Այստեղ կարեւոր է սեփական գրպանից շատ ներդրում չանել, մինչեւ չունենանք այնպիսի պրոդուկտ, որ կկարողանաք վաճառել:

Մյուս խորհուրդս է՝ անընդհատ խոսե՛ք հաճախորդների հետ: Աշխատանքի՛ վերցրեք մեկին, որը հաճախորդներին կկարողանա հմուտ ձեւով ներկայացնել ձեր բիզնեսի առանձնահատկությունները կամ ինքնե՛րդ փորձեք ինքնուրույն զարգացնել հաղորդակցվելու եւ մարքեթինգի հմտությունները:

Կարեւոր է սովորել հաճախ լսել ՈՉ բառը: Այս ոլորտում այդ բառը սովորականից շատ եք լսելու, եւ միաժամանակ պետք է պատրաստ լինեք շարունակել վաճառել ձեր պրոդուկտը բոլորին: Ձեռներեցությունը բավական բարդ ուղի է, մարդիկ շատ են խոսում հաջողության մասին, սակայն այդ հաջողության հիմքում համառ աշխատանքն է: Այս ոլորտը էմոցիոնալ եւ ֆիզիկական տեսանկյունից հաճախ «ամերիկյան ոլորաններ» է հիշեցնում:

Իրականում միակ բանը, որը կարեւոր է, ԱՅՈ-ն է: Մենք խոսում ենք այն մասին, թե քանի հաճախորդ ունենք (50 կորպորատիվ հաճախորդ), սակայն դեռ հարց է, թե քանի ՈՉ ենք ստացել մեր գործունեության ընթացքում:

Նիցան Յուդանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo