Armenia Startup Academy Demo Day

30 Մայ 2018
American University of Armenia

Ծրագրի երկրորդ շրջանի «շրջանավարտները» կներկայացնեն իրենց ստարտափները
Գրանցվել

BARCAMP EVN'18

16 Հուն 2018 - 17 Հուն 2018
American University of Armenia

Ամենամյա ՏՏ եւ մեդիա կոնֆերանսը կանցկացվի 10-րդ անգամ
Գրանցվել

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Melon Splash

Փրկել փոքրիկ կենդանիներին

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

gg

Ավտոմեքենա պատվիրելու օնլայն համակարգ

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

Inapptics-ը արհեստական բանականության վրա հիմնված անալիտիկ լուծում է մշակել

Հայկական Inapptics ստարտափը մշակել է մոբայլ հավելվածների համար նախատեսված անալիտիկ ծրագիր` հիմնված արհեստական բանականության վրա:

Inapptics-ն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը եւ արդյունավետությունը` օգտագործողի պահվածքի վերլուծության եւ պրոակտիվ հուշումների միջոցով:

Ընկերության համահիմնադիր Աշոտ Տոնոյանը Itel.am-ին պատմել է, որ ներկայում հասանելի է դեռ Inapptics-ի բետա տարբերակը՝ հատուկ ընտրված ընկերությունների համար: Հետաքրքրվողները կարող են գրանցվել այստեղ:

Առաջիկայում կգործարկվի ծրագրի՝ բոլորին հասանելի տարբերակը:



Թիմի տեխնիկական մասը տեղակայված է Երեւանում, իսկ բիզնես մասը հաճախ այցելում է ԱՄՆ՝ թիրախային շուկային ավելի մոտ գտնվելու նպատակով:

«Անալիտիկ լուծումները սովորաբար տրամադրում են բազմաթիվ թվեր եւ շատ քիչ իրական պատկեր, թե ինչպես են օգտատերերն օգտվում հավելվածից: Այդ թվերի միջոցով մեծ հաշվով անհնար է տեսնել ու պատկերացում կազմել, թե կոնկրետ ինչ գործողություններ են արվում մոբայլ հավելվածի ներսում օգտատերերի կողմից կամ ինչ ճանապարհ են նրանք անցնում հավելվածի մեջ: Հենց այստեղ է, որ օգնության է գալիս Inapptics-ը` իր նորարար մոտեցմամբ: Մենք ագրեգացնում ենք օգտատերերի բոլոր գործողությունները մոբայլ հավելվածի ներսում եւ ներկայացնում ենք դրանք պարզ ու աչքի համար հասկանալի տեսքով: Այս ամենը մեզ նաեւ թույլ է տալիս ավտոմատ կերպով արձանագրել հավելվածի խափանումները (crash) եւ քայլ առ քայլ ցույց տալ, թե ինչ պատճառով է տեղի ունեցել տվյալ խափանումը»,- նշել է ընկերության համահիմնադիր Տիգրան Հակոբյանը:
 
Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ բետա օգտատերերի մեծ մասը ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից եւ Լեհաստանից են:

Անդրադառնալով անցած տարի սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյում Inapptics-ի մասնակցությանը TechCrunch Disrupt միջոցառմանը՝ Տիգրան Հակոբյանը նշել է.

«Բազմաթիվ ընկերություններ հետարքրքություն ցուցաբերեցին Inapptics-ի նկատմամբ եւ գրանցվեցին մեր բետա ծրագրին մասնակցելու համար: Միջոցառման ընթացքում հնարավորություն ունեցանք նաեւ հանդիպել պոտենցիալ գործընկերների եւ ներդրողների հետ»:


Լուսանկարը՝ Անձնական արխիվից


Աշոտ Տոնոյանն իր հերթին նշել է, որ ամենասկզբից թիմը ֆինանսավորվել է սեփական միջոցներով, այնուամենայնիվ, ներկայում մեծ հետաքրքրություն է առկա ամերիկացի ու եվրոպացի մի շարք ներդրողների կողմից:

Խոսելով հայաստանյան շուկայի խնդիրների մասին՝ Inapptics-ի համահիմնադիրն առանձնացրել է շուկայի փոքր լինելը, ներդրումներ ներգրավելու հնարավորությունների սակավությունը եւ հրեշտակ ներդրողների բացակայությունը:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo